Superbowl-ը (Ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչ հանդիպում) Միացյալ Նահանգների ամենատարածված հեռուստատեսային իրադարձությունն է, որը հավաքում է ավելի քան 100 միլիոն ամերիկացիների հեռուստատցույցի առաջ: Ամեն տարի համաշխարհային խոշոր բրենդները նկարում են հատուկ գովազդներ, որոնք ցույց են տալիս հանդիպման ընդմիջման ժամանակ շատ մեծ գումարների դիմաց (2018թ.-ին գովազդի գինը կազմում էր 5 միլիոն դոլար 30 վայրկյանի համար): Այդ տեսանյութերը դարձել են Superbowl-ի անբաժանելի մասնիկը, և շատերը դրանց սպասում են ավելի շատ քան խաղին: