Հայտնի են «Նկարված է iPhone-ով» մրցույթի հաղթողները

Արդեն տեխնիկան քայլ-քայլ ընթանում է դեպի այն փուլը, երբ հեռախոսը կփոխարինի լուսանկարող և տեսանկարահանող ցանկացած սարքի: Սրա ապացույցն են այսօրվա բլոգում ներկայացված լուսանկարները, որոնք արվել են Apple-ի սմարթֆոններով: Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր «Նկարված է iPhone-ով» մրցույթի մեկնարկի մասին, որն այս տարի նվիրված էր գիշերային ռեժիմով նկարահանումներին: 

Այս տարվա մրցույթի մասնակիցները  պետք է նկարեին գիշերային կադրեր  iPhone 11, iPhone 11 Pro կամ iPhone 11 Pro Max սմարթֆոններով: Մրցույթին կարող էին մասնակցել ամբողջ աշխարհի օգտատերերը, ուստի ստացվել են հազարավոր նկարներ աշխարհի ամենատարբեր անկյուններից, որոնցից Apple-ը ընտրել է լավագույն 6-ը՝ հաղթողներին: Այս նկարները կտեղադրվեն գովազդային բաներների վրա, Ինստագրամի էջում և ընկերության կայքում: Հաղթողները կստանան հոնորար իրենց նկարները մարքեթինգային արշավներում օգտագործելու դիմաց: 

Մրցույթի հաղթողները

Միթսուն Սոնի, Հնդկաստան, iPhone 11 Pro 


Կոնստանտին Չալաբով, Ռուսաստան, iPhone 11 Pro


Ռուբեն Բեսկոս, Իսպանիա, iPhone Pro Max


Անդրեյ Մանուիլով, Ռուսաստան, iPhone 11 Pro Max


Յու Չժան, Չինաստան, iPhone 11 Pro Max


Ռուստամ Շահիմորդանով, Ռուսաստան, iPhone 11

Քանի որ այսօրվա բլոգը թեթև ու հետաքրքրաշարժ էր, չմոռանաք ծանոթանալ նաև մեր պատրաստած մեկ այլ նյութի՝ 5 ինտերակտիվ ու հետաքրքիր կայքերի օրինակ: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: