2023 թվականին ուղղահայաց տեսանյութերը դեռ թրենդային են։ Դրանք օգտագործվում են ոչ միայն զվարճանքի, այլև ապրանքանիշերի և ծառայությունների առաջխաղացման համար: Եվ եթե 2 տարի առաջ գերակշռում էին տեքստերը, ապա այժմ կարճ տեսանյութերը, վառ վիզուալը գրավում են հանդիսատեսի ուշադրությունը սոց․ ցանցերում։ Բրենդոնի այսօրվա բլոգում կքննարկենք, թե որ հոլովակներն են հայտնվում թրենդների շարքում և ինչ առանձնահատկություններ ունեն։
3 բաղադրիչ հիանալի ուղղահայաց տեսանյութերի համար
Փորձի համաձայն՝ ուղղահայաց տեսահոլովակը հաջող կլինի, եթե այն պարունակի իմաստ և էսթետիկա։ Կարևոր է նաև այն, թե ինչ զգացմունքներ է առաջացնում: Իմաստը տեսահոլովակի մտածված սցենարն ու կոնտենտն է։ Կադրի էսթետիկայի հետևում լավ ընտրված լուսավորությունն է, նկարահանման տեխնիկան, հագուստն ու դիմահարդարումը։ Զգացմունքներն ապահովվում են նյութի ներկայացմամբ, հաջողված ձևաչափով, թրենդներով, կադրում կերպարների խարիզմայով։
Նախքան Instagram Reels տեսանյութ նկարահանելը, մտածեք յուրաքանչյուր բաղադրիչի մասին: Այս մոտեցմամբ դուք ավելի քիչ ժամանակ կծախսեք նկարահանումների վրա, իսկ դիտորդներն ավելի ու ավելի շատ կհավանեն տեսանյութերը։
Ինչպես ընտրել տեսանյութի ձևաչափ
Թրենդային տեսահոլովակ տեսնելը և միանգամից կրկնելը լավագույն լուծումը չէ, եթե ցանկանում եք համակարգված և մատչելի տեսանյութեր նկարահանել: Ավելի լավ է նախ պարզել, թե որ ձևաչափերն են համապատասխանում ձեզ և որոնք են ավելի հեշտ: Եվ հետո անցում կատարեք պարզից բարդի: Ամենապարզ և ամենատարածված ձևաչափերը, որոնք հարմար են նույնիսկ սկսնակների համար.
Հեշտ ձևաչափերից օգտվելուց հետո կարող եք դրանք ավելի դժվարացնել: Օրինակ՝ սկզբում ուղղակի խոսող գլուխ, հետո տեսանյութին ավելացրեք ենթագրեր, ապա նկարահանման և մոնտաժի հմտությունների զարգացմամբ կհայտնվեն նոր էֆեկտներ, անիմացիաներ, դուք կօգտագործեք ողջ տարածությունը։
Միջին դժվարության ձևաչափեր
Սրանք պահանջում են ավելի զգույշ, մանրակրկիտ պատրաստություն և որոշակի հմտություններ։
Բարդ ուղղահայաց վիդեո ձևաչափեր
Սրանք Ինսթագրամ Reels հոլովակների ամենահայտնի ձևաչափերն են, որոնք ամենից հաճախ են հայտնվում թրենդներում։ Շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին սոց․ ցանցերի, տեղեկատվական տեխնոլոգիաների նորություններին ծանոթանալու համար։ Թե ինչ ծրագրերի միջոցով կարող եք բեռնել հոլովակներ Տիկտոկից՝ առանց ջրանիշի, ընթերցեք «TikTok-ից տեսանյութեր ներբեռնելու 3 եղանակ» բլոգում։