Ինչպես նկարահանել թրենդային Instagram Reels

2023 թվականին ուղղահայաց տեսանյութերը դեռ թրենդային են։ Դրանք օգտագործվում են ոչ միայն զվարճանքի, այլև ապրանքանիշերի և ծառայությունների առաջխաղացման համար: Եվ եթե 2 տարի առաջ գերակշռում էին տեքստերը, ապա այժմ կարճ տեսանյութերը, վառ վիզուալը գրավում են հանդիսատեսի ուշադրությունը սոց․ ցանցերում։ Բրենդոնի այսօրվա բլոգում կքննարկենք, թե որ հոլովակներն են հայտնվում թրենդների շարքում և ինչ առանձնահատկություններ ունեն։

3 բաղադրիչ հիանալի ուղղահայաց տեսանյութերի համար
Փորձի համաձայն՝ ուղղահայաց տեսահոլովակը հաջող կլինի, եթե այն պարունակի իմաստ և էսթետիկա։ Կարևոր է նաև այն, թե ինչ զգացմունքներ է առաջացնում: Իմաստը տեսահոլովակի մտածված սցենարն ու կոնտենտն է։ Կադրի էսթետիկայի հետևում լավ ընտրված լուսավորությունն է, նկարահանման տեխնիկան, հագուստն ու դիմահարդարումը։ Զգացմունքներն ապահովվում են նյութի ներկայացմամբ, հաջողված ձևաչափով, թրենդներով, կադրում կերպարների խարիզմայով։

Նախքան Instagram Reels տեսանյութ նկարահանելը, մտածեք յուրաքանչյուր բաղադրիչի մասին: Այս մոտեցմամբ դուք ավելի քիչ ժամանակ կծախսեք նկարահանումների վրա, իսկ դիտորդներն ավելի ու ավելի շատ կհավանեն տեսանյութերը։

Ինչպես ընտրել տեսանյութի ձևաչափ
Թրենդային տեսահոլովակ տեսնելը և միանգամից կրկնելը լավագույն լուծումը չէ, եթե ցանկանում եք համակարգված և մատչելի տեսանյութեր նկարահանել: Ավելի լավ է նախ պարզել, թե որ ձևաչափերն են համապատասխանում ձեզ և որոնք են ավելի հեշտ: Եվ հետո անցում կատարեք պարզից բարդի: Ամենապարզ և ամենատարածված ձևաչափերը, որոնք հարմար են նույնիսկ սկսնակների համար.

  • Խոսող գլուխ. հանդիսատեսը տեսախցիկին նայելիս տեսնում է մարդու, ով խոսում է։
  • Lipsing. կադրում հայտնված մարդը սինխրոն կրկնում է ուրիշի տեքստը. օրինակ՝ նա բերանը բացում է հայտնի երգի տակ կամ «արտասանում» տողեր ֆիլմից։
  • Տեքստը հետին պլանում․ Ֆոնային տեսանյութի կամ լուսանկարի վրա դրված են արտահայտություններով / նկարներով կամ գրաֆիկայով տիտրեր:

Հեշտ ձևաչափերից օգտվելուց հետո կարող եք դրանք ավելի դժվարացնել: Օրինակ՝ սկզբում ուղղակի խոսող գլուխ, հետո տեսանյութին ավելացրեք ենթագրեր, ապա նկարահանման և մոնտաժի հմտությունների զարգացմամբ կհայտնվեն նոր էֆեկտներ, անիմացիաներ, դուք կօգտագործեք ողջ տարածությունը։ 

Միջին դժվարության ձևաչափեր

Սրանք պահանջում են ավելի զգույշ, մանրակրկիտ պատրաստություն և որոշակի հմտություններ։

  • Լայֆհեքեր. օրինակ՝ «Ինչպես նկարահանել տեսանյութ առանց լույսի» կամ «Ինչպես ազատվել ծալովի չորանոցից»։
  • Մարտահրավերներ. Կրկնեք թրենդային տեսանյութը ձեր սեփական ձևով: Օրինակ՝ մազերի հարդարման անսովոր եղանակ կամ սպորտային վարժությունների կրկնություն։ Սովորաբար նման տեսահոլովակներում սկզբում ցույց են տալիս աղբյուրը, իսկ հետո՝ սեփական օրինակը։
  • Պար երաժշտության ներքո. միաժամանակ մի քանի պարեր անընդհատ պտտվում են սոցիալական ցանցերում, օրինակ՝ Ուենսդեյ սերիալի հերոսուհու պարը: Ոճաբանները, պարելով, ապամոնտաժում էին հերոսուհու կերպարն ու դիմահարդարումը, լուսանկարիչները գովազդում էին ֆոտոնախագծեր և այլն։ Նույնիսկ սինխրոն լողի աշխարհի չեմպիոնն է պարել այն ջրի տակ։
  • Մատնանշում և անիմացիա․ խոսողը ցույց է տալիս դեպի մի կողմը, որտեղ հայտնվում է տեքստ կամ  նկար:

Բարդ ուղղահայաց վիդեո ձևաչափեր

  • Տեսանյութ հատուկ էֆեկտներով, փոխակերպումներ, բարդ անցումներ. օրինակ, մեկ դիմահարդարում - ձեռքի ալիք - մեկ այլ դիմահարդարում; մեկ հագուստ - ձեռքի շարժում - մեկ այլ հանդերձանք: Պահանջում է լայնածավալ պատրաստում և մոնտաժի հմտություններ:
  • Էսքիզներ, տեսարաններ, իրավիճակներ. դրանք կարող են ունենալ մեկ կամ մի քանի նկարվող, որոնք, բացի նկարահանման հմտություններից, պահանջում են մտածված սցենար, երբեմն էլ դերասանական տաղանդ։


Սրանք Ինսթագրամ Reels հոլովակների ամենահայտնի ձևաչափերն են, որոնք ամենից հաճախ են հայտնվում թրենդներում։ Շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին սոց․ ցանցերի, տեղեկատվական տեխնոլոգիաների նորություններին ծանոթանալու համար։ Թե ինչ ծրագրերի միջոցով կարող եք բեռնել հոլովակներ Տիկտոկից՝ առանց ջրանիշի, ընթերցեք «TikTok-ից տեսանյութեր ներբեռնելու 3 եղանակ» բլոգում։