Ինչպե՞ս երգ ավելացնել Ինստագրամի սթորիներին

Ինստագրամի սթորիները կարող են լինել նկարներ, հոլովակներ, բումերանգներ կամ պարզապես տեքստ, բայց արդյո՞ք երկար ժամանակ հնարավոր է մարդկանց ձեր էջում պահել, եթե  ոչ մի հետաքրքիր բան սթորիում տեղի չի ունենում: Շատերը պարզապես ավելացնում են երաժշտություն ու անմիջապես նկատում դիտորդների քանակի զգալի աճ, ուստի այսօր ձեզ կներկայացնենք հավելվածներ, որոնց միջոցով կարող եք երաժշտություն ավելացնել ձեր սթորիներին:

Vigo Video

Flipagram-ի այս թարմացված տարբերակը թույլ է տալիս ստեղծել կոլաժներ, սլայդ շուուներ, անիմացիայով և երաժշտությամբ հրապարակումներ սոցկայքերի համար: Այն թույլ է տալիս նաև ձևափոխել նկարները, ավելացնել սթիքերներ և ֆիլտրեր:

Այստեղ թաքնված վճարումներ չկան: Ստեղծված հոլովակի վրա հայտնվում է ընկերության տարբերանշանը, որը հնարավոր է  հեռացնել 1$-ով:

Pic Music

Այստեղ նկարին հնարավոր է ավելացնել ինչպես երաժշտություն, այնպես էլ ձեր կողմից արված ձայնագրություններ: Այստեղ ևս կա նկարները ձևափոխելու, տեքստ ավելացնելու, կոլաժներ ստեղծելու հնարավորություն: Կոնտենտի վրա ավելանում է Pic Music գրվածքը: Այստեղ առավելությունն այն է, որ ծրագրից կարող են օգտվել ընտանիքից մինչև 6 անդամ:

SlideLab

Այս ծրագրում կգտնեք հետաքրքիր ֆիլտրեր և անցումներ, նկարները պտտելու հնարավորություն, որի շնորհիվ կարող եք ստանալ որակյալ սլայդ շոուներ: Այն թույլ է տալիս վայրկյանների ընթացքում  երաժշտական գրադարանից կցել երաժշտություն ստացված հոլովակին: Այս հավելվածի տարբերանշանը ևս հայտնվում է հոլովակի վրա, ու այն հնարավոր է հեռացնել միայն վճարման դիմաց:

FilmoraGo

Այս հավելվածի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ այն հարմար է և՛ սկսնակների, և՛ փորձառուների համար, քանի որ կա շաբլոններով աշխատելու կամ ամեն բան ձեռքով կարգավորելու տարբերակ: Այստեղ հնարավոր է փոփոխել նկարներ ու վիդեոհոլովակներ: Ստեղծված արդյունքը հնարավոր է ուղիղ Instagram ուղարկել:  FilmoraGo էմբլեման այստեղ ևս կցվում  է անվճար տարբերակին:

Video Slide Maker With Music

Սա նկարների ու վիդեոյի հզոր խմբագրիչ է, որն աչքի է ընկնում իր արտադրողականությամբ և օգտագործման պարզությամբ: Այստեղի իսկապես պրոֆեսիոնալ գործիքակազմից կարող են օգտվել նույնիսկ սկսնակները: Այստեղ հնարավոր է ավելացնել մինչև 60 նկար, արագացնել կամ դանդացեցնել հոլովակը, ավելացնել երաժշտություն:

Իսկ սեղմելով այստեղ՝ կտեսնեք 10+ անվճար գործիք՝ Instagram-ում գեղեցիկ նկարներ ու վիդեոներ ստանալու համար: