Օրգանիկ առաջխաղացում Instagram-ում. դեռևս հնարավո՞ր է

Ովքեր սոցկայքերում բիզնես էջեր ունեն մոտ 3 տարուց ավելի, անգամ այս կարճ ժամանակահատվածում հասցրած կլինեն հասկանալ, որ առանց վճարովի գովազդի առաջխաղացումը գնալով ավելի բարդ է դառնում, իսկ գովազդային բյուջեներն անընդհատ բարձրացնելու անհրաժեշտություն է առաջանում: Նախկինում էջեր կային, որոնք վաճառքների զգալի ծավալներ էին կարողանում ապահովել օրգանիկ տարբերակով մարդկանց դեպի հրապարակումները գրավելով, մասսայական follow-ներ ու unfollow-ներ անելով: Արդյունքում բացի հրապարակումների ցուցադրման չափի նվազումից ու մրցակցության կտրուկ աճից` խստացվեցին նաև հարթակի կանոնները, և նախկինում նորմալ համարվող գործողությունները սկսեցին դառնալ անթույլատրելի, ու անգամ սպառնալ էջի գոյությանը: Աստիճանաբար պրոֆեսիոնալ SMM ծառայությունները դարձան բիզնեսի գոյատևման և զարգացման կարևոր ճյուղերից մեկը:

Այսօր կտեսնենք՝ առասպելի՞ է արդյոք վերածվել Ինստագրամում առանց բյուջե ծախսելու էջը առաջխաղացնելու գաղափարը, թե՞ դեռևս ոչ:

Եթե այժմ լսենք, որ որևէ բլոգեր 5 տարի առաջ կարողացավ աճել օգտատերերի ակտիվ մեկնաբանությունների շնորհիվ, դա միանգամայն հնարավոր է, սակայն նրա տված խորհուրդներին այժմ հետևելով նույն ցնցող արդյունքներին  չենք հասնի: Սոցցանցերն այնքան արագ են փոփոխվում, որ միանգամայն հնարավոր է խորհուրդն իր ակտուալությունը կորցնի արդեն կես տարուց:

Այս պահին կարող ենք ասել, որ օրգանիկ առաջխաղացում միանշանակ հնարավոր է, սակայն դրա համար իսկապես լավ կոնտենտ է պետք:  

Ուսումնասիրենք ռեալ էջի վիճակագրությունից մի քանի դրվագ՝ հասկանալու համար, թե որ հնարքներն են կարող այս դեպքում օգնել:

Նշեք արդեն իսկ հայտնի խմբերին

Այս հնարքն օգտագործում են անգամ բավականին կայացած բլոգերները: Եթե ցանկանում եք ստանալ արձագանք, վիզուալ առումով կոնտենտը պետք է լինի իր բարձունքին, որպեսզի խմբերն ու ինչու ոչ՝ անհատները, ցանկանան կիսվել դրանով: Եթե ցանկանում եք հասկանալ՝ ում նշել, պարզապես մի քանի օր շարունակ հետևեք, թե ում են նշում իրենց էջերի վրա արդեն իսկ հաստատված բլոգերները: Սկսեք փորձարկումները, և աստիճանաբար ինքներդ կհասկանաք, թե որ տիպի էջերից եք ստանում ավելի շատ արձագանքներ:

Օգտագործեք համապատասխան հեշթեգեր

Էջը կարող է ունենալ 2000-3000 ցուցադրություն ի հաշիվ ճիշտ կիրառված հեշթենգերի և իհարկե՝ գրավիչ վիզուալի:  

 

Հետաքրքրող կոնտենտի բաժին

Եթե նկատել եք՝ այժմ Ձեր լրահոսում հայտնվում են նաև այնպիսի էջերի հրապարակումներ, որոնց չեք հետևում: Արդյունքում տվյալ բաժնի հաշվին կտրուկ սկսել է այս էջի հրապարակումների դիտելիությունն աճել՝ հաճախ ապահովելով 1000-ից ավելի լրացուցիչ դիտումներ:

Այսպիսով ստացվում է, որ թվերը խոսում են մեր փոխարեն, և միանգամայն ռեալ է օրգանիկ ձևով թարմ մարդկանց ներգրավել, սակայն խոսքն այստեղ չի գնում ամսական 10 հազար հետևորդի ավելացման մասին: Միջին վիճակագրական էջը, որը վարվում է միջազգային լայն տարածում ունեցող լեզվով, շնորհիվ իր որակյալ կոնտենտի կկարողանա վաստակել ամսական 200-1000 նոր հետևորդ, այնպես որ մնում է միայն հետևել թրենդներին և վերաբերվել էջի վարմանը որպես լուրջ, ամենօրյա աշխատանքի: Իսկ ամենաիդեալական աշխատելաոճը օրգանիկ ու վճարովի տարբերակների համադրումն է, ու վճարովիի տակ հասկանում ենք ոչ միայն գովազդի տեղադրումը, այլև համագործակցությունը բլոգերների հետ:

Բրենդոնը պատրաստ է տրամադրել ոլորտի ամենաթարմ տեղեկատվությունը՝ նպատակ ունենալով մեր ընթերցողներին ծանոթացնել սոցցանցերի դինամիկ զարգացող աշխարհին: Ուստի առաջարկում ենք ընթերցել նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ «Instagram-յան նորություններ. պայքար հեշթեգների դեմ և նոր ֆունկցիաներ»

Իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առաջ մղել  իրենց բիզնես էջերը Facebook-ում և Instagram-ում, Բրենդոնն առաջարկում է SMM ծառայություններ ամենատարբեր ոլորտներում գործող ֆիրմաների համար. մեր թիմը պատրաստ է ուսումնասիրել հենց Ձեր ոլորտի առանձնահատկությունները ու առաջարկել համապատասխան լուծումներ:  Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 055 999 015: