Նկատած կլինեք, որ Instagram-ում բացի ձեր հետևած մարդկանց հրապարակումները ցուցադրող լրահոսից կա նաև բաժին, որտեղ ցուցադրվում է հարթակի կողմից առաջարկվող կոնտենտը: Նկատե՞լ եք, որ այստեղ հայտնված սթորիներն ու հրապարակումները մեծ մասամբ մտնում են մեր հետաքրքրությունների շրջանակի մեջ: Այսօրվա մեր բլոգում կգտնեք այն հարցի պատասխանը, թե ինչ սկզբունքով են ընտրվում կոնկրետ մեզ ցուցադրվող հրապարակումները:
Նախքան այդ՝ Explore բաժնում հայտնվելը կոնտենտը նախ ընտրվում է սոցկայքի ալգորիթմների միջոցով, այնուհետև սկսում է դասավորվել: Անհրաժեշտ կոնտենտի որոնման համար Instagram-ը նեյրոցանցերի միջոցով վերլուծում է հաշիվները, որոնց հետ որևէ ձևով նախկինում առնչվել ենք: Դրա հիման վրա սոցկայքը ընտրում է նմանատիպ էջեր, որոնցով կարող է հետաքրքրել մեզ: Այնուհետև այդ էջերից ալգորիթմն ընտրում է հրապարակումներ և սթորիներ, որոնք էլ ցուցադրվում են recommendations բաժնում:
Միլիարդավոր հրապարակումներից Instagram-ը ընտրում է 500-ը, ֆիլտրում է սպամը, ֆեյքերը, կայքի կանոնները խախտող հրապարակումները: Մնացած հրապարակումներն Ինստագրամը դասավորում է՝ նախ թողնելով 150, հետո՝ 50, և վերջիվերջո 25 լավագույն հրապարակումները, որոնց՝ օգտատիրոջը դուր գալու հավանականությունն ամենամեծն է: Հենց այս 25 հրապարակումներն են հայտնվում Explore բաժնում:
Իսկ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ձեզ ցուցադրվող կոնտենտը համապատասխանում է Ձեր նախասիրություններին: Պատասխաններով կարող եք կիսվել մեզ հետ, իսկ մենք առաջարկում ենք ուսումնասիրել նաև մեր պատրաստած «10+ անվճար գործիք Instagram-ի նկարների ու վիդեոների համար» բլոգը, որը կօգնի ստանալ ամենատպավորիչ ու հետաքրքիր վիզուալ կոնտենտը Ինստագրամի համար:
Բրենդոնը մատուցում է SMM-ի պրոֆեսիոնալ ծառայություններ տասնյակ բիզնեսների համար, իսկ սոցկայքերը բիզնեսի զարգացման համար մեր օրերում առանցքային դեր են կատարում, ուստի վստահե՛ք մեզ Ձեր բիզնես էջերի վարումը, և արդյունքը երկար չի սպասեցնի: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: