Landing page-ը մեկ էջանի կայք է, որում կարող է առաջարկվել, օրինակ, email-ը թողնելու դիմաց բաժանորդագրություն ու ինչ-որ անվճար բանի ստացում, կամ ապրանքների ու ծառայությունների վաճառք: Վայրէջքային էջի կոնտենտը պետք է բավարարի որոշակի չափանիշների, որպեսզի չվանի այցելուին ու կարողանա դառնալ վաճառքի աղբյուր: Այսօր կներկայացնենք ամենաէական կետերը, որոնք կօգնեն ստանալ այդպիսի կոնտենտ:
Այսպիսով՝ լենդինգ էջի կոնտենտ գրելիս պետք է հաշվի առնել հետևյալը՝
• Լրացնել բրիֆ,
• Որոշել՝ որն է լինելու ցանկալի կոնվերսիոն գործողությունը,
• Ուսումնասիրել մրցակիցների կայքերը,
• Ուսումնասիրել մրցակիցների էջերը սոցկայքերում,
• Հասկանալ՝ որն է լինելու թրաֆիկի հիմնական աղբյուրը, ու որքանով են այցելուները պատրաստ լինելու գնման,
• Մշակել լենդինգի կառուցվածքը ըստ AIDA-ի (Attention or Awareness, Interest, Desire, Action) կամ PMPHS-ի (Pain, More pain, Hope, Solution),
• Այս հղմամբ ստուգել թեմատիկ որոնումների քանակը Յանդեքսում,
• Այս հղմամբ ստուգել թեմատիկ որոնումների քանակը Գուգլում,
• Ուսումնասիրել սոցկայքերում թեմայի շուրջ ցուցադրումները,
• Պատրաստել առաջարկի մասին տեղեկատվություն՝ հիմնվելով գնորդների և մրցակիցների վերլուծության վրա (առավելությունները, ինչպե՞ս է աշխատում, ո՞րն է օգուտը, ո՞վ է արտադրողը և այլն),
• Պատրաստել սքրինշոթեր և իլյուստրացիաներ,
• Ընտրել icon-ներ,
• Նշել ապրանքի գինը կամ տեղադրել գնի հաշվիչ,
• Օգտագործել օգտատերերի կոնտենտը (կարծիքներ, շնորհակալական խոսքեր, քեյսեր),
• Օգտագործել սոցիալական ապացույցներ (հղումներ դեպի սոցկայքերի էջեր, հավանումներ, շեյր),
• Ստեղծել առաջարկ ըստ 4U-ի (Usefulness – օգտակարություն, Ultra specificity – ուղղվածություն դեպի նպատակային լսարանը, Urgency – հապշտապություն, Uniqueness -յուրահատկություն),
• Պատրաստել մի պարբերություն, որը լիդին կբացատրի լենդինգի ողջ էությունը,
• Տեղադրել նվազագույնը 3 CTA-տարր, որոնք անում են նույն՝ 1 գործողության կոչ,
• Գրել մեթա-թեգ ՝ 70-80 նիշ առանց բացատների, բանալի բառի 1 անգամ կիրառմամբ,
• Գրել մեթա-թեգ ` 170-290 նիշ առանց բացատների, բանալի բառի 1 անգամ կիրառմամբ:
Այսքանն էինք պատրաստել լենդինգ էջի կոնտենտի վերաբերյալ, իսկ դուք կարող եք շարունակել ընթերցանությունը՝ ուսումնասիրելով նաև մեր պատրաստած «Թոփ 10 սխալները կոնտենտ պլան կազմելիս» բլոգը