Instagram. վիդեոգովա՞զդ, թե՞ գովազդ սթորիում: Ո՞րն է արդյունավետ:

Նկատե՞լ եք, թե քանի տասնյակ գովազդային նկարներ ու վիդեոներ են մեզ հանդիպում Ինստագրամում մեկ օրվա ընթացքում, ու քանիսն են խթանում հետևել էջին ու նույնիսկ գնում կատարել: Այժմ սա գովազդի ամենաարդյունավետ ձևերից է, ու բիզնես էջերը փորձում են գտնել գովազդի ամենաարդյունավետ տարբերակները հնարավորինս մատչելի տարբերակով  թիրախավորված արշավ սկսելու համար:  
 

Wibbitz ընկերությունը սա պարզելու նպատակով անց է կացրել հետազոտություն, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ լրահոսում տեղադրվող վիդեոգովազդը 2 անգամ շատ է մոտիվացնում գնում կատարել, քան սթորիներում տեղադրվածը: Հարցմանը մասնակցել է 1000 մարդ 3 երկրից:


Հետազոտության արդյունքում ստացվել են հետևյալ տվյալները՝
•    Հարցվածների 73%-ը Instagram-ի օգտատերեր են, որոնց 69%-ը սոցկայքերում ամենից շատ վիդեոհոլովակներ են դիտում:
•    Օգտատերերի 33%-ը Ինստագրամում վիդեոներ են դիտում 20:00-23:00 ժամանակահատվածում:
•    Ինստագրամի օգտատերերի 31%-ը խոստովանել է, որ գնման մասին որոշում է կայացրել անմիջապես վիդեոհոլովակ դիտելուց հետո:
•    27%-ը գնում է արել լրահոսում, իսկ 12%-ը սթորիներում հոլովակ դիտելուց հետո:
•    Օրգանական վիդեոկոնտենտի ամենապոպուլյարը how-to հոլովակներն են (80%), իսկ երկրորդ տեղում են «կուլիսների հետևը» պատկերող հոլովակները (66%):


Այսքանը Ինստագրամի գովազդի մասին, իսկ ձեզ խորհուրդ ենք տալիս շարունակել ընթերցանությունը՝  «Instagram-ի կոնտենտ պլանում արվող 6 տիպիկ սխալները»:

Եթե ինքներդ ոլորտի մասնագետ չեք, սակայն ցանկանում եք առաջ մղել ձեր բիզնես-էջը, հիշեցնում ենք, որ Բրենդոնը առաջարկում է SMM ծառայություններ: Մեր պրոֆեսիոնալ մասնագետները, վարելով տարբեր ոլորտներ ներկայացնող տասնյակ էջեր սոցիալական կայքերում, վայելում են հաճախորդների գոհունակությունն ու ապահովում բիզնեսի զարգացմանն համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ամենատարածված հարթակներում: Մանրամասների համար կարող եք գրել info@brandon.am հասցեին կամ զանգահարել 055 99 90 15 հեռախոսահամարով: