Facebook. ինչպե՞ս են լրահոսում դասավորվում վիդեոհոլովակները

Facebook-ում միայն հրապարակում անելը բավարար չէ լսարան հավաքելու և նրանց ներգրավվածությունը պահելու համար, քանի որ հաճախ մարդիկ լրահոսում չեն էլ հասցնում տեսնել ձեր կոնտենտը: Այսօրվա բլոգում կներկայացնենք այս սոցկայքի հրապարակած խորհուրդները, որոնք կօգնեն բարելավել վիդեոյի ցուցադրման դիրքը լրահոսում:

Facebook-յան ալգորիթմը առաջնահերթություն է տալիս այս 4 հանգամանքներին՝ 

  • Հոլովակի օրիգինալությունը
  • Օգտատերերի վարքը
  • Էջի նկատմամբ օգտատերերի հավատարմությունը
  • Ապահովված ներգրավվածությունը

Օրիգինալություն

Նախընտրությունը տրվում է ոչ թե ուրիշներից վերցված կամ կրկնօրինակված, այլ իսկապես ունիկալ վիդեոհոլովակներին: Ապահովված դիտումներն էլ հէնց Ֆեյսբուքի կողմից նվեր են այն հեղինակներին, ովքեր աշխատել են որակյալ հոլովակ ստանալու ուղղությամբ: Ուստի առաջին նախապայմանին բավարարելու համար գոնե պետք է ստեղծել սեփական վիդեոն զրոյից:

Օգտատերերի վարքագիծը

Ենթադրենք՝ Ֆեյսբուք բեռնված 3 րոպե տևողությամբ  մի հոլովակը մարդկանց մեծ մասը հենց սկզբում անջատում է, իսկ մյուսը դիտվում է սկզբից մինչև վերջ: Բնական է, որ ցուցադրման նախապատվությունը կտրվի երկրորդ հոլովակին: Ալգորիթմի համար էլ ավելի ուժգին ահազանգ են օգտատերերի կողմից կատարված գործողությունները՝ հավանումներ, մեկնաբանություններ, share: Քլիքբեյթներով հոլովակները կամ սլայդ-շոուները ունեն ցածր նախապատվություն:

Հավատարմություն

Facebook-ն առաջնահերթությունը տալիս է այն էջերին, որոնց վիդեոհոլովակներին օգտատերերը վերադառնում են մի քանի անգամ: Ամենաուժեղ ազդանշանը ալգորիթմի համար օգտատիրոջ կողմից կոնկրետ տվյալ էջի հոլովակի որոնումն է:

Լրահոսում վիդեոհոլովակի դիրքի բարելավմանը կնպաստի նաև երկար հոլովակները արանքներում այլ տեսակի կոնտենտի (տեքստեր, ուղիղ հեռարձակումներ, նկարներ) հրապարակումը:

Ներգրավվածություն

Այն հոլովակները, որոնցով օգտատերերը կիսվում են իրենց պատին կամ ուղարկում են ընկերներին, ունեն լրահոսում առաջինը հայտնվելու իրական շանսեր:

 

Եթե մեր հրապարակած նյութում կամ առօրյայում հանդիպում եք ինտերնետ-մարքեթինգին առնչվող տերմիններ, որոնց բացատրությունը չգիտեք, խորհուրդ ենք տալիս անպայման սեղմել այս հղմանն ու ընթերցել մեր պատրաստած «Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար» բլոգերի շարքը, քանի որ համոզված ենք՝ կստանաք պետքական ինֆորմացիա օր օրի այս ոլորտի վերաբերյալ: