Instagram-ն օգտատերերի համար տարիքային սահմանափակում մտցրեց

Եթե նկատել էիք, նախկինում Instagram-ը այլ հարթակների նման չէր հարցնում Ձեր ծննդյան օրը ո՛չ գրանցելու պահին, ո՛չ էլ հարթակից օգտվելու ընթացքում: Այժմ կայքի քաղաքականությունը փոխվել է, և հենց գրանցման պահին օգտատերերը ստիպված կլինեն ինֆորմացիա տալ իրենց ծննդյան օրվա մասին: 13 տարեկանից փոքր երեխաներն այժմ չեն կարողանա ինստագրամյան հաշիվ բացել:  

2019 թվականի դեկտեմբերի 4-ից ծննդյան օրվա նշումը դարձել է պարտադիր: Եթե օգտատերն ունի հաշիվ Facebook-ում, որը կապված է նրա Instagram-ի հետ, ապա ծննդյան օրը ավտոմատ կփոխանցվի մի հարթակից մյուսը:
Ծննդյան ամսաթիվը չի երևալու օգտատիրոջ պրոֆիլում, ուստի մյուս օգտատերերի համար դա հասանելի ինֆորմացիա չի լինի:
 

Ինչպես հստակեցրել են սոցկայքի հիմնադիրները՝ նրանք նախկինում ցանկացել են, որ հարթակը բաց լինի բոլորի համար՝ անկախ տարիքից, և մարդիկ կարողանան ազատ ինքնարտահայտվել Ինստագրամում: Իսկ այժմ Ինստագրամը որոշել է մտցնել տարիքային սահմանափակումներ, որպեսզի պաշտպանի երիտասարդ օգտատերերին և գործի ԱՄՆ-ի երեխաների պաշտպանության օրենքի սահմաններում (Child Online Privacy Protection Act, COPRA),  որն արգելում է հավաքել որևէ անձնական բնույթի տեղեկատվություն առանց ծնողների համաձայնության:
Դե ինչ, սա էր Ինստագրամի նորությունը, սակայն, ի՞նչ եք կարծում, ցանկության դեպքում դժվարություն կներկայացնի՞ արդյոք  13-ից ցածր տարիք ունեցող երեխայի համար կայքում տարիքը մի քանի տարով մեծ ներկայացնելը:


Իսկ մենք հիշեցնենք, որ պարբերաբար թարմացնում ենք մեր բլոգը ոլորտի ամենավերջին նորություններով և խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր պատրաստած «Որքա՞ն գումար են աստղերը վաստակում Instagram-ում» բլոգը, և կզարմանաք՝ իմանալով, թե որքանով կարող է ավելացնել Ձեր եկամուտը հաջողված ինստագրամյան էջը: