Այն, թե մենք ինչպես ենք ընկալում աշխարհը և փոխազդում դրա հետ, շատ առումներով որոշում են շրջապատող գույները: Առօրյայում դա այնքան էլ նկատելի չէ, բայց բրենդինգի մեջ գունային հոգեբանությունը մեծ ազդեցություն ունի սպառողների ենթագիտակցության վրա:
Գույնը, որը ընկերությունը ընտրում է իր բրենդը ներկայացնելու համար, ձևավորում է թիրախային լսարանի տրամադրությունը, զգացմունքները և վարքագիծը:
Ինչպիսի՞ ասոցիացիաներ է կարմիրը առաջացնում ձեզ մոտ: Վառ սպորտային մեքենա, թե՞ հասած ելակ: Ամեն դեպքում կարմիրը ուշադրություն է գրավում:
Ապացուցված է, որ այս ուժեղ գույնը բարձրացնում է ճնշումը և արագացնում է զարկերակը: Այն ոչ միայն էներգիա է տալիս, այլ նաև բացում է ախորժակը, ինչը հիանալի ընտրություն է ռեստորանային բիզնեսի համար:
Կարմիրը ամենաէմոցիոնալ գույներից մեկն է, դրա համար այն պետք է զգուշությամբ օգտագործեք:
Ինչպե՞ս իմանալ համապատասխանում է արդյոք կարմիրը ձեր բրենդին:
Կարմիրը կարող է լինել ինչպես լավագույն տարբերակը, այնպես էլ ամենավատ ընտրությունը: Այդ ամենը կախված է ձեր արդյունաբերությունից, ապրանքից կամ ծառայությունից, բրենդի ուղերձից և նույնիսկ մրցակիցների նախասիրություններից: Օրինակ, այս գույնը պոպուլյար չէ ավիացիայի, էներգետիկայի, ֆինանսի բնագավառներում:
Ստորև մենք կանդրադառնանք կարմիր գույնի դրական և բացասական ասոցիացիաներին, ինչպես նաև դրա ազդեցությանը բրենդի պատմության վրա:
Կարմիր գույնը բիզնեսում առաջացնում է հետևյալ դրական ասոցիացիաները՝
ՈՒժեղ, էներգետիկ, արագ, կրքոտ, ցանկալի, հզոր, գրավիչ, ուշադրություն գրավող, համարձակ, մոտիվացնող, խթանող, հստակ, հետաքրքիր, ջերմ, ինքնաբուխ, վստահ, հավակնոտ:
Բացասական ասոցիացիաներն են՝
Ագրեսիվ, չար, դոմինանտ, իշխող, դաժան, անողոք, սարսափելի, անհանդուրժող, հաստատակամ, արհամարող, դաժան և բրուտալ:
Տարբեր երկրներում կարմիրը ընկալվում է տարբեր կերպ: Ահա մի քանի օրինակներ՝
Կարմիրը լցնում է էներգիայով և բացում է ախորժակը: Ահա թե ինչու է այս գույնը հիանալի լուծում սննդի ոլորտում:
Օրինակ այնպիսի հայտնի լոգոներում, ինչպիսին են՝ Coca-Cola-ն, McDonald’s-ը, KFC, Lay’s-ը, RedBull-ը օգտագործվում է կարմիրը:
Կարմիրը ուշադրություն է գրավում: Այն հաճախ ասոցացվում է սիրո, կրքի և սեքսուալության հետ, ուստի այն պոպուլյար է զգայական բրենդներում՝ Vans, H&M, Virgin, Miss sixty:
Կարմիրը սովորաբար ասոցացվում է հիմնական ֆիզիկական կարիքների հետ և արթնացնում է հնագույն բնազդներ, այն ճառագայթում է տղամարդկային էներգետիկա: Դրա համար այն հաճախ ընտրվում է տղամարդկանց բրենդներում օգտագործելու համար. Audi, Nissan, Marlboro, Dodge:
Կարմիր վառ գույն է, որը ուժեղացնում է հրատապության զգացումը, դրա համար էլ այն համապատասխանում է վաճառքի բրենդների համար. Auchan, Target: