Google-ը, Vos-ը, Lays-ը, Apple-ը ոչ միայն հաջողված ապրանքանիշների, այլև գերազանց նեյմինգի օրինակներ են: Մարքեթինգում այս գործընթացը վերաբերում է ընկերության կամ ապրանքանիշի ճշգրիտ և ազդեցիկ անուն ստեղծելուն: BrandOn-ի հերթական բլոգում մենք կուսումնասիրենք նեյմինգն՝ փորձելով պարզել դրա սկզբունքներն ու կանոնները։
2023 թվականին Simply Business ապահովագրական ընկերությունը հարցում է անցկացրել 2000 բրիտանացիների շրջանում՝ հասկանալու համար, թե ինչպես է բիզնեսի անվանումն ազդում դրա ընկալման վրա: Պարզվել է, որ հարցվածների 64%-ը հակված է ընտրել սրամիտ կամ զվարճալի անունով ընկերություն։ Իհարկե, հումորն ամեն տեղ տեղին չէ, բայց էությունը պարզ է՝ բրենդային անվանումը ինքնարտահայտվելու և սպառողների ուշադրությունը գրավելու միջոց է: Լավ անունը ընկերությունն առանձնացնում է մրցակիցներից, տեղեկացնում է մարդկանց դրա առանձնահատկությունների մասին և սահմանում ակնկալիքները: Հիանալի անունը նաև հետաքրքրասիրություն է առաջացնում՝ ստիպելով ձեզ ավելի լավ ճանաչել բիզնեսը: Ակնհայտ է, որ որքան մեծ է մրցակցությունը տարածքում, այնքան ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն նեյմինգի համար: Եթե քաղաքում կա միայն մեկ բանկ, ապա այն հաճախորդներ կգտնի նույնիսկ առանց հիշարժան ցուցանակի։ Այդ իսկ պատճառով կրեատիվ և սադրիչ տարբերակներն ավելի տարածված են սննդի և սպասարկման ոլորտներում, որտեղ հաճախորդներն ունեն ընտրության լայն շրջանակ:
Նեյմինգի տեսակներից տարածված են երկուսը՝
Նկարագրական. Նման անվանումները արտահայտում են ապրանքանիշի առանձնահատկությունները: Օրինակ, նրանք նշում են ստեղծողի անունն ու ազգանունը («Երեմյան Փրոդաքս»), տարածաշրջանը («Արզնի»), ապրանքների կատեգորիան (Pampers), արտադրանքի վառ առանձնահատկությունները (Microsoft)։
Փոխաբերական. Այս կատեգորիան ներառում է փոխաբերական անուններ, որոնք գործում են զգացմունքների, ասոցիացիայի կամ օնոմատոպեիայի միջոցով: Օրինակներ, Red Bull, Tik-Tok:
Հակիրճություն. Անունը պետք է լինի հեշտ ընթերցվող, հիշվող և արտասանվող: Դա անելու համար պետք է ուշադրություն դարձնել հնչյունաբանությանը և վանկերի քանակին:
Արտահայտիչ. Լավ է, երբ ապագա ապրանքանիշի անունը ոչ միայն գեղեցիկ է հնչում, այլև արտահայտում է բիզնեսի կամ դրա դիրքավորման հիմնական գաղափարը: Հարմար են գեղեցկության, հաջողության, բարեկեցության և բնականության հետ կապված ասոցիացիաները: Օրինակ՝ երկու կոշիկ արտադրողներ (Nike և Econika) իրենց բրենդավորման մեջ օգտագործում են հունական դիցաբանության մեջ հաղթանակի աստվածուհու անունը։
Յուրահատկություն. Անվանման այս սկզբունքը կօգնի ձեզ հաջողությամբ գրանցել նոր ապրանքանիշը և ստանալ վկայական: Դա թույլ կտա օրինական կերպով տարածել ապրանքը, պաշտպանել անունը գրագողությունից և ապահովել համապատասխան դոմեյն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն արդեն վերցրել է այն:
Տրամաբանություն. Անունը որքան էլ առանձնահատուկ լինի, այն չպետք է հակասի բիզնեսի էությանը։ Այո, կան բացառություններ, ինչպիսիք են Apple-ը, բայց եթե ձեր արտադրանքն այդքան էլ եզակի չէ, ավելի լավ է ընտրել թեմային մոտ ինչ-որ բան:
Ամփոփելով բլոգը՝ նշենք, որ իդեալական անունը պետք է լինի կարճ, յուրահատուկ և իմաստալից: Լավ է, եթե այն կապված է ընկերության էության հետ, հեշտ է արտասանվում և հիշվում լսարանի կողմից: Նեյմինգի համար հարկավոր է լավ ուսումնասիրել շուկան, հավաքել ու դասակարգել գաղափարները և առանձնացնել հաջողվածները, իսկ վերջում ստուգել դրանք ապրանքանիշերի տվյալների բազայում:
Եթե ցանկանում եք ավելին իմանալ մարքեթինգի մասին, հետևեք մեր նոր հոդվածներին BrandOn-ի բլոգում, իսկ եթե օգնություն է անհրաժեշտ նեյմինգի հարցում մեր մարքեթինգային և բրենդինգային ընկերությունը պատրաստ է լինել ձեր կողքին։