«Բրենդոն» -ը հարցում է իրականացրել հասկանալու համար ցուցահանդեսների որակն ու մասնակիցների գոհունակությունը

Գրագետ և ճիշտ կազմակերպված ցուցահանդեսների կարիքը ունի և՛ հասարակությունը, և՛ բիզնեսները: Հայաստանում վերջին տարիներն շատ արդիական են դարձել ցուցահանդեսների կազմակերպումը:  Ընկերությունները հնարավորություն են ունենում ներկայանալու հասարակությանը, ճանաչելի դարձնելու իրենց բրենդը, ձեռք բերելու նոր գործընկերներ և հաճախորդներ: Ցուցահանդեսներ կազմակերպող ընկերությունները մի քանիսին են, ովքեր ջանք չեն խնայում բավարարելու մասնակիցներին և հաճախորդներին: Կազմակերպվող ցուցահանդեսները հաճախ ունենում են կոնկրետ ուղղվածություններ:

                            

Բրենդոն մարքեթինգային ընկերությունը  անցկացրել է անանուն հարցում հասկանալու համար, հայկական շուկայում ցուցահանդեսների արդյունավետությունը և մասնակիցների գոհունակությունը:

Կազմվել է հարցաթերթիկ, որը  բաղկացած է եղել 9 հարցերից, և հարցումը եղել է անանուն: Մասնակիցների 74 %-ը նշել են, որ տարեկան 1 – 2 անգամ մասնակցում են ցուցահանդեսների, և մասնակիցների հիմնական նպատակներն են՝ ճանաչելի դարձնել բրենդը, ձեռք բերել նոր գործընկերներ և ներկայացնել իրենց ապրանքնենն ու ծառայություններն: Ռեսպոդենտները նաև նշել են,թե որ ընկերության կազմակերպած ցուցահանդեսներն են հավանում,ինչպես նաև ինչ առաջարկություններ կամ դժգոհություններ ունեն:

                                     

Հարցմանը մասնակցել են, ընկերության տնօրենները կամ աշխատակիցները, ովքեր ներկայացրել են իրենց ընկերությունը ցուցահանդեսների ժամանակ:
Հարցումն անց է կացվել 2017 թվականի հունվար ամսվա կեսից մինչև 2018 թվականի հունվար ամիսվա վերջ: Հարցումը իրականացվել է 3 տարբերակով ՝
 1.դեմ առ դեմ
 2.օնլայն
 3. հեռախոսով

Ամփոփելով և վերլուծելով հարցման արդյունքները՝ պարզվեց, որ  հարցվողների 84%-ը կարևորում է ցուցահանդեսների դերը բիզնես-գործունեության մեջ, իսկ ռեսպոնդետների 93 %-ը մասնակցություն է ունեցել այս կամ այն ցուցահանդեսին: Հետաքրքիր էր նաև այն, որ ռեսպոնդետների 45%-ը որպես կազմակերպիչ հիշում էին «PromExpo» կազմակերպչին, 40%-ը՝  «LogosExpo» կազմակերպչին , 10%-ը՝ «Digitec» (UITE) կազմակերպչին, իսկ մնացած 7-ը նույնիկ չէր հիշում կամ չէր տարբերակում կազմակերպիչներին : Հարցին, թե արդյոք արդարացրել են ցուցահանդեսներն իրենց սպասելիքները , ռեսպոնդետների 35%-ը պատասխանել է՝ այո , 54%-ը  պատասխանել  էր՝ մասամբ, իսկ 11%-ը նշել էր, որ սպասելիքները չեն արդարացվել: Գոհ հաճախորդներն իրենց պատասխանների մեջ հիմնականում նշել էին, որ նոր հաճախորդներ են ձեռք բերել, վաճառքներ են իրականացրել, բրենդը դարձրել են ավելի ճանաչելի և այլն, իսկ դժգոհ հաճախորդները ՝ որպես հիմնական դժգոհություն, նշում էին մարդկանց հոսքի պակասը, մասնակցության գումարի չափը, արտերկրի մասնակիցների պակասը, ոչ նպատակային սեգմենտի հոսքը,կազմակերպման թերությունները  և այլն: Բաց հարցի արդյունքում նաև պարզ դարձավ, որ մասնակիցների 60%-ն ակնկալում է ձեռք բերել նոր հաճախորդներ, 4%-ը մասնակցում է պարզապես մրցակիցներից հետ չմնալու համար, 20%-ը պլանավորում է տեղում կամ արդյունքում վաճառք իրականացնել, 70%-ը ցուցահանդեսները դիտարկում է որպես գովազդի միջոց և փորձում ավելի ճանաչելի դարձնել բրենդը: Հարցվողների 43%-ը   նախապատվությունը տալիս է «PromExpo» կազմակերպչին , 40%-ը «LogosExpo» կազմակերպիչին 10%-ը «DigitecsExpo» իսկ 5%-ն ընդհանրապես շփոթում էր կազմակերպիչներին կամ պարզապես չեր հիշում : Մենք շնորհավորում ենք ինչպես «PromExpo» կազմակերպչին, այնպես էլ մյուս բոլոր կազմակերպիչներին և մաղթում բոլորին նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Մենք՝ որպես մարքեթինգային ընկերություն, կարևորում ենք ցուցահանդեսների դերն ու նշանակությունը բիզնես գործունեության մեջ և ցանկանում ենք տեսնել այն ավելի կատարելագործված:

Սպասենք 2018 թվականի կազմակերպվող ցուցահանդեսներին: