Կայքը՝ որպես վաճառքի ապահովման գործիք

Մինչ հայ բիզնեսմենը կասկածի տակ է դնում կայքի անհրաժեշտությունը, պոտենցիալ հաճախորդն օգտվում է արտասահմանյան կայքերից, լրացուցիչ վճարում բեռնափոխադրման համար, շաբաթներ շարունակ սպասում են ապրանքին՝ երանի տալով, որ ամեն ինչ մի փոքր հեշտ և հասանելի լիներ:

Այժմ կայքեր ունեն գերատեսչական մարմիններից սկսած մինչև մասնավոր կազմակերպություններ և նույնիսկ անհատներ: Իսկ ո՞ր ոլորտների համար է կայքն անհրաժեշտություն ու կարող է վաճառքների աղբյուր դառնալ, կքննարկենք Բրենդոնի այսօրվա բլոգում:

1. Online Shop

Առցանց խանութներում չկան հերթեր, տեսականին միշտ աչքիդ առաջ է, ֆիլտրերի շնորհիվ տեսականին ավելի հեշտ է ուսումնասիրելը, քան դարակներում: Իսկ վաճառողի տեսանկյունից առցանց խանութ ունենալը շահավետ է. ինչու՞:

• Տարածքի վարձակալման կարիք չկա:

• Տասնյակ խորհրդատու-վաճառողների կարիք չկա:

• Անգամ գովազդն օնլայն հարթակներում ավելի մատչելի է:

• Վաճառք իրականացնել հնարավոր է 24/7

 

2. Անձնական կամ մասնագիտական բլոգ

Որակյալ կոնտենտը միշտ էլ գնահատվում է օգտատերերի կողմից, ու հատկապես հայալեզու արդիական կոնտենտի առկայությունը կգրավի հետևորդներին: Դուք կարող եք տարածել Ձեր բլոգային հրապարակումները սոցիալական մեդիայի միջոցով, հրապարակել Guest post-եր այլ վեբկայքերում: Երբ որոշակի դիտումներ սկսեք տեսնել, օրինակ՝ սկսած ամսական 500-1000 այցելուից, կարող եք վճարովի գովազդի տեղեր հատկացնել գովազդատուներին: Մոնետիզացում հնարավոր է իրականացնել նաև՝ հրապարակելով գործընկերային հղումներ:

3.  E-learning կայքեր

Հատկապես համաճարակից հետո առցանց սովորելն ու աշխատելը մտան մեր առօրյա: Մարդիկ ցանկանում են ձեռք բերել մասնագիտություն, վերապատրաստվել, սովորել լեզուներ, ու առցանց տարբերակը շատերին է հարմար: Udemy-ն կամ Coursera-ն էլ են սկսել զրոյից, ինչու՞ չփորձել վաճառել ծառայություններ՝ օգտագործելով ավելի քիչ ռեսուրսներ, քան offline դասընթացներն են պահանջում:

Բրենդոնի բլոգն էլ դարձավ առաջին հայալեզու մասնագիտական բլոգը, որում ուսանողներն արդեն գիտեն, որ կգտնեն անհրաժեշտ ամենաժամանակակից նյութերը, իսկ բիզնեսմենները կկարողանան մատչելի ձևով կարդալ անհասկանալի թվացող ոլորտների մասին:  

Գումար կարող եք վաստակել նաև զուգահեռ գովազդելով թեմատիկ այլ ծառայություններ, օրինակ՝ անգլերեն սովորելու համար նախատեսված հարթակում գովազդում ենք օնլայն թարգմանիչ:

4. Landing էջ

Այն կարող է ստեղծվել որպես առանձին կամ հիմնական կայքին կից էջ: Այստեղ կարող եք ներկայացնել կոնկրետ պրոդուկտը հնարավորինս հակիրճ ու տպավորիչ ձևով: Հաճախ վայրէջքային էջերը ստեղծվում են մեկ պրոդուկտի գովազդի համար, օրինակ՝ հավելված, սմարթֆոնի մոդել կամ մեքենա: Հաճախ կայքին կից էջ պատրաստվում է հետհաշվարկի, կարճատև ակցիայի, պրոմո կոդի ներկայացման կամ վիճակահանության համար: Կախված է մասնագետի երևակայությունից:

Օգտատերերն այստեղ հայտնվում են կոնտեքստային գովազդների, սոցկայքերում միացվող  թիրախային գովազդի, այլ կայքերում կամ էլեկտրոնային նամակներում տվյալ կայքի հղման  վրա:

5. Ծառայությունների ոլորտը ներկայացնող վեբ կայքեր

Սա կդառնա հարթակ, որտեղ հաճախորդները կկարողանան ծանոթանալ ձեր կողմից մատուցվող ծառայությունների մանրամասներին, հերթագրվել խորհրդատվության կամ հերթական այցի համար կամ պատվիրել մասնագետի այց: Կայքին կարող է կցվել նաև հաճախորդների անձնական անկետան, որով հաստատությունը և հենց հաճախորդն էլեկտրոնային պարզեցված տարբերակով կկարողանան հետևել ծառայություններից օգտվելու ընթացքում:

Խոսքը վերաբերում է այնպիսի հաստատություններին, ինչպիսիք են՝

• Գեղեցկության կենտրոնները,

• Բժշկական հաստատությունները  

• Ուսումնական կենտրոնները,

• Ծառայությունների առքուվաճառքով զբաղվող անհատներին ներկայացնող հարթակները,

• Տուրիստական ընկերությունները

6. Սննդի ոլորտ

Սննդի առցանց պատվերները դարձել են բոլորի առօրյայի մի մասը: Առաքումներ կազմակերպվում են անգամ քաղաքից քաղաք, իսկ շատ ձեռնարկատերեր մինչ հիմա զբաղվում են սննդի արտադրությամբ ու վաճառքով, սակայն կայք չունեն:

Ներկայացրեք տեսականին օնլայն, կազմեք կոմբոներներ ու ակցիաներ, ստացեք պատվերներ, կազմակերպեք առաքումներ, և այս ամենը կայքի միջոցով:

7. Subscription box

Բաժանորդագրման արկղիկների մշակույթը գնալով լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհով մեկ, քանի որ մարդիկ վճարում են սիմվոլիկ ամենամսյա գումար՝ դրա դիմաց ստանալով արժեքով ավելի բարձր ապրանքներ: Գործընկեր բրենդները ձեռք են բերում ճանաչում, իսկ վաճառքի ծավալներն աճում են օր օրի: Եթե նախկինում Subscription box-երը ամենից շատը բնորոշ էին դիմահարդարման պարագաներին, ապա այսօր կարող եք գտնել անգամ այգեգործական գործիքների բոքսեր:

Միգուցե Դո՞ւք ունեք կայքերի գաղափարներ, որոնք կարող ենք միասին իրագործել. Բրենդոնի թիմը սպասում է Ձեր մարտահրավերներին, զանգահարե՛ք մեզ 055 999015 հեռախոսահամարով, քննարկենք բոլոր մանրամասները:

Իսկ եթե հետաքրքրված եք ոլորտով, անպայման ընթերցեք Բրենդոնի բլոգի նախորդ նյութերից մեկը՝  «7 վիզուալ մարտավարություն, որոնք կբարձրացնեն լենդինգ էջի կոնվերսիան»: