Խաղերն ավելի արդյունավետ են հանում սթրեսը, քան մեդիտացիայի համար նախատեսված հավելվածները

Շատերը կտրուկ դեմ են հեռախոսում խաղեր բեռնելուն ու դրանց վրա ժամանակ վատնելուն, սակայն այսօրվա մեր պատրաստած բլոգը նրանց կհամոզի հակառակը: Սմարթֆոնների խաղերն ավելի արդյունավետ են սթրեսի հաղթահարմանն օգնում, քան մեդիտացիայի համար նախատեսված հավելվածները: Այսպիսի եզրահանգման են եկել University College London-ի և The University of Bath-ի գիտնականները՝ արված 2 հետազոտությունների արդյունքում:  


Առաջին հետազոտության շրջանակներում 45 մասնակիցները լուծել են մաթեմաթիկական խնդիրներ, այնուհետև սմարթֆոնով խաղ են խաղացել, հանգստացել են մեդիտացիայի համար նախատեսված հավելվածների միջոցով կամ սփիներ են պտտեցրել: Արդյունքում իրենց ավելի էներգիայով լեցուն են զգացել խաղ խաղացած մասնակիցները:

Երկրորդ հետազոտության շրջանակներում 20 մասնակցի խնդրել են ամեն օր աշխատանքից հետո խաղ խաղալ կամ մեդիտացիա անել բջջային հավելվածների միջոցով: Շաբաթվա վերջում այն մարդիկ, ովքեր խաղ էին խաղացել, իրենց զգալիորեն ավելի լավ են զգացել, քան նրանք, ովքեր մեդիտացիա են արել: Ըստ գիտնականների` ահա՛ այն 4 չափանիշները, որոնց բավարարելու շնորհիվ վիդեոխաղը օգնում է վերականգնվել ծանր աշխատանքային օրվանից հետո՝

•    Հանգստացնում են,
•    Տալիս են նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն,
•    Շեղում են առօրյա հոգսերից,
•    Թույլ են տալիս զգալ վերահսկողություն:


Ինչպես տեսնում եք՝ խաղալու համար կարիք չկա ինքներդ Ձեզ մեղադրելու, քանի որ սա հրաշալի միջոց է ինքնազգացողությունը լավացնելու համար: Եթե շատ չտարվեք դրանցով, հաստատ ո՛չ ժամանակի կորուստ կունենաք, ո՛չ էլ կախվածություն ձեռք կբերեք: Ցանկանու՞մ եք մի քանի զվարճալի կայքի ծանոթանալ, անցե՛ք այս հղմամբ՝ մեր պատրաստած «5 ինտերակտիվ ու հետաքրքիր կայքերի օրինակ» բլոգը:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոնը զբաղվում է հետևյալ ծառայությունների մատուցմամբ՝
•    Բրենդինգ
•    Կայքերի պատրաստում
•    SMM ծառայություններ

Յուրաքանչյուրին սեղմելով՝ կիմանաք ծառայության մանրամասներն, ու եթե ցանկանում եք հետագա քննարկումներ ունենալ մեզ հետ, կարող եք լրացնել յուրաքանչյուր ծառայությանը կցված բրիֆը կամ զանգահարել 010 25 00 85 հեռախոսահամարով: