Like-Free. ինչպե՞ս կազդեն Ինստագրամի փոփոխությունները բիզնեսի վրա

Այն, որ Ինստագրամը հայտարարեց ու սկսեց իրականացնել իսկապես շրջադարձային փոփոխություններ, ակնհայտ է: Հավանումների ու վիդեոդիտումների հաշվիչները սկսեցին անհետանալ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Բրազիլիան, Իտալիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան ու Ճապոնիան: Այն, թե երբ այս փոփոխությունը կհայտնվի Հայաստանում, դեռևս հայտնի չէ, բայց հաջորդ էական փոփոխությունը՝ հետևած մարդկանց գործողությունները տեսնելու հնարավորության դադարեցումը, արդեն այստեղ ևս մեկնարկել է:

 

Մեր բլոգում Ինստագրամը նախ դիտարկվում է որպես բիզնեսի առաջխաղացման հարթակ, որտեղ իրականացվող ցանկացած փոփոխություն պետք է հղկվի լսարանի հարմարություններին համապատասխան: Օրինակ, հավանումների հեռացումը շատերին զայրացրեց, քանի որ մեծաքանակ Like-երը դարձել էին մարդկանց ինքնահաստատման միջոց, բլոգ հրապարակելիս դրանով էր որոշվում համբավը, քանակն էր ցույց տալիս՝ որքանով է էջը կարողանում մարդկանց ներգրավված պահել:

Եկե՛ք տեսնենք՝ ինչպես են վերը նշված փոփոխությունները ազդում բիզնեսի վրա: 


Ազդեցությունը փոքր բիզնեսի վրա
Լայքերի հեռացումը դրական կարող է անդրադառնալ զարգացման սկզբնական փուլում գտնվող էջերի համար, որոնք ունեն փոքր ներգրավվածություն: Իրոք, Ինստագրամը զրոյից ծաղկեցնելը դժվար է թե՛ փորձի ու հետևորդների պակասի պատճառով, թե՛ հոգեբանական հանգամանքների ազեցությամբ: Մարդիկ, չտեսնելով հավանումներ, կարող  են հրաժարվել անգամ ամենահետաքրքիր կոնտենտ հրապարակելուց, իսկ առանց լայքերի քանակի նրանք կկարողանան հրապարակել այն, ինչ անհրաժեշտ են համարում: Իսկ օգտատերերը, կողք կողքի տեսնելով զարգացած ու նոր էջի հրապարակումներ, չեն դնի որևէ խտրականություն դրանց միջև: Ուստի Like-Free ձևը ձեռնտու է փոքր բիզնեսի համար, քանի որ որակյալ կոնտենտի շնորհիվ հաշվի առաջխաղացումն ավելի կհեշտանա:


Ազդեցությունը միջին բիզնեսի վրա
Միջին ներգրավվածություն ապահովող բիզնես-էջերի վրա փոփոխությունների ազդեցությունը կախված է կոնտենտից: Այսինքն, այստեղ ևս հետևորդը չի կարող ըստ հավանումների չափել հրապարակումները, ու ոչ հետաքրքիր կոնտենտը ի հաշիվ լայքերի չի կարողանա առավելություններ ունենալ:
Եթե էջը կարողանում է որակյալ կոնտենտով ապահովվել, ապա կարելի է համարել, որ այն հաղթահարել է Like-Free փորձությունը, իսկ եթե ոչ՝ սպասվում է ներգրավված լսարանի ու նոր օգտատերերի հոսքի նվազում:
Իհարկե այստեղ ևս որոշ օգտատերեր գտել են հնարքը և հրապարակումների տակ կամ սքրինշոթերով ներկայացնում են ամենալայքված հրապրարակումները, սակայն պետք չէ չարաշահել այս ձևը: 
Միջին սեգմենտի բիզնեսում Influencer-մարքեթինգի կիրառումը առանց հավանումների դժվար կլինի, քանի որ այն, թե որքան ներգրավվածություն է կարողանում ապահովել բլոգերը, հնարավոր կլինի պարզել ինքնուրույն նրա էջի ակտիվությունը վերլուծելու կամ նրանից էջի վիճակագրությունը խնդրելու միջոցով:


Ազդեցությունը մեծ բիզնեսի վրա
Մեծ բիզնես ասելով՝ հասկանում ենք հայտնի համաշխարհային բրենդները: Որպես կանոն՝ դրանք սոցկայքերում էջեր են վարում՝ ակնկալելով ընկերության դրական իմիջի ձևավորում, ուղղելով ջանքերը մարդկանց իրական ներգրավվածության ու մեծաքանակ հավանումների ապահովմանը: Մեծ  ընկերություններում SMM-ի համար պատասխանատու է մասնագետների մի հսկայական թիմ, որը պարզապես չի կարող թույլ տալ, որ էջերում հայտնվի անորակ կոնտենտ: Այս մասնագետների համար հավանումների բացակայությունը խնդիր չէ, իսկ նրանք աշխատում են միայն այնպիսի բլոգերների հետ, որոնց հայտնիություննը մեծաքանակ լսարանի հավատարմությունը կասկածի տակ դնել պարզապես հնարավոր չէ:


Իսկ ձեզ համար առավելությու՞ն է, թե՞ թերություն առանց հավանումների Ինստագրամը, կիսվե՛ք մեզ հետ կարծիքներով: Իսկ ընթերցանությունը խորհուրդ ենք տալիս  շարունակել «Instagram-ը թեստավորում է ապրանքները վիրտուալ փորձելու ֆունկցիան» բլոգով: 

Իսկ մենք հիշեցնենք, որ եթե ունեք բիզնես էջ, որը ցանկանում եք առաջ մղել սոցկայքերում, ապա կարող եք այդ գործը վստահել Բրենդոնի պրոֆեսիոնալներին: Տասնյակ էջեր արդեն ստացել են չափելի արդյունքներ, ու մեր հաճախորդները վստահում են մեզ իրենց բիզնեսի զարգացումը: Ավելի մանրամասն մեր SMM ծառայությունների մասին կարող եք իմանալ՝ սեղմելով այստեղ: