«Միլան» ֆուտբոլային ակումբը վերաբրենդավորվել է

DixonBaxi գործակալության կողմից իրականացվել է բավականին ռիսկային ու կտրուկ քայլ, որով բացվում է նոր շրջան AC Milan-ի համար: Ընկերության կողմից իրականացվել է աշխարհահռչակ այս ակումբի ռեբրենդինգը, որը դուրս է գալիս ֆուտբոլի սահմաններից:

Միլանը ունի գրեթե 120 տարվա պատմություն, և նոր վիզուալ լեզուն ուղղված է՝ ուժեղացնելու ակումբի պատմական դարձած արժեքները՝ թիմային աշխատանքը, գերազանցությունը, եռանդ ու էլեգանտությունը: 
Ընկերության տարբերանշանն արտացոլում է հենց միասնականությունը՝ բաբախող սիրտ, որը համախմբում է միլիոնավոր մարդկանց: Հստակ, կտրուկ ու միևնույն ժամանակ ու նրբաճաշակ գրաֆիկական ոճն էլ հավասարակշռում է կիրքն ու էլեգանտությունը:
 

«Milan Pulse Inline» -ը հենց AC Milan-ի հատուկ պատվերով պատրաստված տառատեսակն է: Հաշվի առնելով իտալական նորաձևությունը, կենսակերպը և մշակույթը՝ դիզայներները փորձել են ստանալ հնարավորինս համարձակ մոտեցումներ, որոնք ոչ մի դեպքում չեն խոչընդոտի ակումբի ոճի ճանաչելիությանը ու չեն նվազեցնի միլանի ֆանատների սերը դրա նկատմամբ:
 

Հավանեցի՞ք այս ռեբրենդինգն ու արդյո՞ք ձեզ համար այս ոճը ճանաչելի կլիներ, եթե չիմանայիք, որ խոսքը հենց այն նույն Միլանի մասին է: Կիսվե՛ք մեզ հետ ձեր կարծիքներով, իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր պատրաստած «Ինչու՞ է անհրաժեշտ ռեբրենդինգը» բլոգը՝ ոլորտից ավելի լայն պատկերացումներ ունենալու համար:
Հիշեցնենք, որ Բրենդոնն արդեն 5 տարուց ավել է՝ զբաղվում է բրենդինգով ու ռեբրետնդինգով: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով ստորին հղումներով: