Երբ խոսքը վերաբերում է մարքեթինգային ռազմավարություններին, երկու հիմնական ուղղություն կա, որ մարքեթինգային գործակալությունները հաճախ քննարկում են՝ SEO (որոնողականան համակարգի օպտիմալացում) և Paid Ads` վճարովի գովազդ: Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և առավելությունները:
Սակայն ո՞ր ռազմավարությունն է ճիշտ և ավելի արդյունավետ ձեր բիզնեսի համար:
Այս բլոգում մենք կքննարկենք SEO-ի և վճարովի գովազդի տարբերությունները՝ օգնելու համար ձեզ՝ ճիշտ ընտրություն կատարել ձեր թվային մարքեթինգի ռազմավարության համար:
SEO-ն (Search Engine Optimization) ներառում է կայքի օպտիմալացում, որպեսզի այն հայտնվի որոնման համակարգերի՝ Google-ի կամ Yandex-ի, առաջին էջերում՝ առանց վճարելու յուրաքանչյուր սեղմման համար:
- Երկարաժամկետ արդյունքներ: Թեև արդյունքները կարող են դանդաղ լինել, բայց կայքի օպտիմալացումը երկարաժամկետ կտրվածքով կայուն է:
- Օգտագործողների վստահություն: Օգտագործողները ավելի շատ հակված են վստահել օրգանական արդյունքներին՝ համոզված լինելով, որ այդ կայքերը ավելի արժանի են:
- Ժամանակատար: SEO ռազմավարությունը պահանջում է ժամանակ և համբերություն, մինչև այն սկսի տեսանելի արդյունքներ տալ:
- Մշտական թարմացումներ: Որոնման համակարգերի ալգորիթմները պարբերաբար փոփոխվում են, ինչը նշանակում է, որ SEO-ն պետք է մշտապես թարմացվի:
Վճարովի գովազդը ներառում է վճարովի հայտարարությունների տեղադրումը՝ ձեր ապրանքանիշը կամ ծառայությունները որոնման համակարգերում կամ սոցիալական ցանցերում գովազդելու համար:
Վճարովի գովազդի առավելությունները՝
- Արագ արդյունքներ: Վճարելով գովազդի համար` ձեր կայքը կարող է անմիջապես հայտնվել որոնման առաջին էջերում:
- Թիրախավորում ըստ տարածաշրջանի: Դուք կարող եք ընտրել, թե որ լսարանին եք ուզում հասնել՝ ըստ տարիքային խմբի, տարածաշրջանի կամ հետաքրքրությունների:
Թերությունները՝
- Կարճաժամկետ արդյունքներ: Գովազդի դադարից հետո ձեր կայքի տեսանելիությունը անհետանում է:
- Բարձր արժեք: Բարձր մրցակցային ոլորտներում գովազդի արժեքը կարող է բարձր լինել:
Մարքեթինգային ընկերությունների առաջարկը հաճախ ներառում է այս երկուսի համադրությունը: Եթե ձեր նպատակն է արագ արդյունքներ ստանալ և ճանաչելի դարձնել ձեր նոր ապրանքը կամ ծառայությունը, ապա վճարովի գովազդը կարող է լինել լավագույն ընտրությունը: Իսկ եթե ցանկանում եք կայունություն և վստահելիություն ձեռք բերել երկարաժամկետ կտրվածքով, SEO-ն կօգնի ձեր բիզնեսին մնալ որոնման համակարգերի առաջին էջերում:
Բրենդոն մարքեթինգային ընկերությունը կարող է օգնել ձեզ ճիշտ ընտրել ռազմավարությունը՝ կախված ձեր բիզնեսի կարիքներից: