Տարբերանշանի ձևավորման հիմնական սկզբունքները

 

Ճանաչելի լոգոն ընկերության նույնականացման արագ միջոց է: Երբ տեսնում եք Nike-ը կամ Adidas-ի բրենդային շուշանը, անմիջապես հասկանում եք, թե ինչ ապրանքանիշ է ձեր առջև։ Տարբերանշանն օգնում է ձեզ առանձնանալ, ամրապնդում է հաճախորդների հետ կապը և գործում է որպես որակի երաշխիք: Այն կարող է ծառայել նաև գովազդ՝ օրինակ, երբ ինչ-որ մեկը օգտագործում է ձեր արտադրանքը, որի վրա բրենդի լոգոտիպն է։ 

Տարբերանշանի հիմնական գործառույթները

- Նույնականացում. արտացոլում է ապրանքանիշի եզակի ինքնությունը և օգնում է առանձնանալ մրցակիցներից:

- Հաղորդակցություն. հաղորդում է ապրանքանիշի և դրա արժեքների հիմնական ուղերձը:

- Վիզուալիզացիա. ստեղծում է տեսողական տպավորություն, որն օգնում է հիշել ապրանքանիշը:

- Տարբերանշանի ստեղծում

Տարբերանշանը կարող է ունենալ տարբեր իմաստներ, բայց այն  ռեբուս չէ, հետևաբար լոգոտիպը պետք է լինի հակիրճ և հասկանալի։ Այդ կերպ  այն հեշտությամբ կճանաչվի և կհիշվի: 

Լոգոտիպը պետք է լինի պարզ համացանցում օգտագործելու, ինչպես նաև տպագրական ֆայլերում կիրառելու համար, այսինքն՝ այն չպետք է անճանաչելիորեն փոխվի, եթե դասավորության կամ տպագրության ժամանակ թույլ  տրվեն չնչին սխալներ:

Տարբերանշանը կարող է ներառել տարբեր տարրեր՝ օրինակ,

- բրենդային անուն,

- խորհրդանիշ կամ պատկերակ,

- հիմնագույն,

- կարգախոս։

Կարևոր է, որ այս բոլոր տարրերը ներդաշնակ լինեն միմյանց հետ և ընդգծեն ապրանքանիշի ընդհանուր հայեցակարգը։ Գույների և պատկերների միջոցով տարբերանշանը պետք է արտացոլի տվյալ ընկերության ինքնությունը։

Տարբերանշան ստեղծելիս պետք է հետևել հետևյալ սկզբունքներին՝ 

- ինքնատիպություն. տարբերանշանը պետք է լինի եզակի և տարբերվի մրցակիցներինից:

- պարզություն. լոգոտիպը պետք է լինի պարզ և հասկանալի։ Բարդ ձևավորումներն ավելի դժվար է ընկալել և հիշել:

- վերարտադրելիություն և հարմարվողականություն. լոգոտիպը պետք է հեշտությամբ վերարտադրվի տարբեր ձևաչափերով՝ այցեքարտերից մինչև գովազդային վահանակներ, տպագրական այլ ֆայլեր և կրիչներ:

Տարբերանշան ստեղծելու համար կարող եք դիմել մարքեթինգային ընկերություններին, բայց միևնույն ժամանակ պետք է ինքներդ հասկանաք, թե ինչ է արտացոլելու այն։ 

Որպես խորհուրդ՝ վերցրեք մի թուղթ և բաժանեք այն երեք սյունակի: Նախ, գրեք այն ածականները, որոնց հետ պետք է կապված լինի ձեր ապրանքանիշը: Հաշվի առեք այն առավելությունները, որոնք ապրանքանիշն առաջարկում է: Երկրորդ սյունակում հավաքեք գաղափարներ խորհրդանիշների համար, իսկ երրորդում՝ հավաքեք գույներ, որոնք ներկայացնում են ձեր ընկերությունը:

Այդ ընթացքում մի սահմանափակեք ձեր երևակայությունը։  Թույլ տվեք ինքներդ ձեզ ցանկացած ասոցացիա։ Փաստն այն է, որ առաջին հերթին շատ ակնհայտ մտքերն ու գաղափարները կգան, սակայն հետո ավելի ինքնատիպ և տարբերվող ասոցացիաներ կստեղծվեն։ 

Այս հնարքով դուք կկարողանաք առավելագույնս ճիշտ բացատրել մասնագետին, թե ինչպես եք պատկերացնում ձեր տարբերանշանը։ Եվ միշտ հիշեք՝ լոգոտիպի դիզայնի մշակումն այն խնդիրն է, որը պետք է վստահել փորձառու մասնագետների: