Վերջին 2 ամսում նկատվում է զանգվածային անցում Instagram-ից Telegram. բլոգերները, բիզնես էջերը, փորձագետները, հանրային դեմքերը շարունակ տեղափոխվում են Տելեգրամ՝ Ռուսաստանում Ինստագրամի արգելափակման պատճառով: Դա բավականին մեծ ազդեցություն է գործում նաև մեզ վրա, չնայած որ մինչ այդ էլ շատ հայկական ընկերություններ և անհատներ ստեղծում էին իրենց տելեգրամյան ալիքները: Telegram-ը հաղորդակցության հարթակ է, այստեղ մարդն ինքնուրույն է ընտրում, թե որ ալիքին բաժանորդագրվի։ Միևնույն ժամանակ անձնական չաթերը ակտիվ են լինում, ուստի կարևոր է գրավել և պահել ուշադրությունը: Այսպիսով, Բրենդոնը ձեզ է ներկայացնում Տելեգրամ ալիք վարելու 10 կանոն:
1. Գրավեք ընթերցողի ուշադրությունը
Ալիքների և չաթերի հոսքում մարդը տեսնում է միայն հրապարակումների կտորներ՝ վերնագրեր։ Հենց առաջին մի քանի բառերը, որոնք գրավում կամ չեն գրավում նրա ուշադրությունը, որոշում են հրապարակման ճակատագիրը: Այսպիսով, Telegram-ի ալիք վարելու առաջին կանոնն այն է, որ ձեր վերնագրերը լինեն պարզ և գրավիչ, փոխանցեն ողջ գրառման էությունը:
2. Հավասարակշռեք անձնական և մասնագիտական կոնտենտը
Ինչպե՞ս աշխատել կոնտենտի հետ: Իրականում, Telegram-ում հմտանալը ժամանակ է պահանջում. այստեղ կոնտենտը պետք է համատեղի մասնագիտականն ու անձնականը: Այստեղ միայն ապրելակերպի հրապարակումը այնքան հաջող չի լինի, որքան ինստագրամում, մարդկանց պետք է գրավել որևէ նորությամբ, տեղեկատվությամբ։ Մասնագիտական և անձնական կոնտենտի համատեղումը անմիջականություն և վստահություն է առաջացնում ընթերցողի մոտ:
3. Հետևողական եղեք
Ընտելացման փուլերը մնում են նույնը՝ թեմայի թարմացում, հաղորդակցություն լսարանի հետ և հետադարձ կապ, հասկացեք բաժանորդների կարիքներն ու ցանկությունները, ստեղծեք դրան համապատասխան կոնտենտ, մեծացրեք լսարանը:
4. Թողեք սթորիթելինգը, բայց հարմարեցրեք ձևաչափը
Telegram-ում գերակշռում է բովանդակության տեքստային ձևաչափը։ Իհարկե, կան շրջանակներ, ձայնային հաղորդագրություններ և լուսանկարներ, բայց կոնտենտի հիմքը տեքստերն են, օգտատերերն այստեղ սովոր են կարդալուն։ Հետևաբար, պատմելու բոլոր մեթոդները, որոնք նախկինում օգտագործում էիք stories-ում, այժմ հարմարեցնում ենք գրառումներին:
5. Տեխնիկաներ, որոնք օգնում են պարզեցնել ընկալումը
Որպեսզի օգտատերն անմիջապես հասկանա, թե որն է մի քանի փոխկապակցված երկար գրառումների սկզբնակետը , պետք է մտածել ալիքի ներսում շարժի մասին: Ինչպե՞ս դա անել. դուք կարող եք օգտագործել գրառումների համարակալումը #part1, #part2, #part3 հեշթեգերով, եթե մեկ պատմությունը բաժանեք մի քանի հրապարակումների: Այսպես ընթերցողը կհասկանա, թե ինչպես գտնել նախորդ մասը կամ շարունակությունը ալիքում ցանկացած պահի։ Սա դրդում է ներգրավվել, հետաքրքրվել և հետևել պատմության տրամաբանությանը:
6. Բարձրացրեք հավատարմությունը ձայնային հաղորդագրությունների միջոցով
Սա ուղիղ հեռարձակման ևս մեկ ձևաչափ է: Ձայնային զրույցները ուշադրություն են գրավում միայն որոշ ժամանակ անց, բայց միաժամանակ դրանք մտերմություն և անմիջականություն են մտցնում: Ի՞նչն է հաճելի ձայնային զրույցներում տալը. ամենաանհատականացված տեղեկատվություն՝ վերլուծություն, խորհուրդ, հարցերի պատասխաններ։
7. Կանոնավորություն և հետևողականություն
Սա այն է, ինչը ձեզ թույլ կտա լավ գրառումներ կատարել և շփվել լսարանի հետ: Կազմեք վերնագրերի ժամանակացույց. օրինակ՝ երկուշաբթի օրերին՝ հարց ու պատասխան, ուրբաթ օրերին՝ վերլուծություններ, իսկ շաբաթ օրերին՝ օգտակար հոդվածներ այն թեմաների վերաբերյալ, որոնք դուք և ձեր բաժանորդները ընտրել եք շաբաթվա ընթացքում:
8. Դարձրեք ձեր կոնտենտը վիրուսային
Որևէ գրառում կատարելիս մտածեք դրա արդիականության մասին, փորձեք գտնել հետաքրքիր թեմաներ կամ գաղափարներ, որոնք կգրավեն հնարավորինս շատ մարդկանց, ներադրեք հումոր, սրամտություն: Այս հնարքների շնորհիվ օգտատերերը կտարածեն ձեր գրառումները:
9. Որոշեք ընտելացման տևողությունը
Օպտիմալ է ընտելանալու համար հատկացնել մոտ երկու շաբաթ, որպեսզի ամբողջ կոնտենտը չմնա ալիքի սկզբում, և հանդիսատեսը չձանձրանա մշտական ծանուցումներից: Ընտելացման ռազմավարությունը պետք է պլանավորվի այնպես, որ նոր լսարանը անմիջապես անցնի ձեր ամբողջ կոնտենտի ձագարով և չկորչի:
10. Ստեղծեք տարածություն շփման համար
Սովորական իրավիճակ՝ կարդա գրառումը և հանգիստ հեռացիր: Համապատասխանաբար, ձեր խնդիրն է խրախուսել հետադարձ կապը: Կազմակերպեք քննարկումներ, հետաքրքիր հարցադրումներ, ինքներդ եղեք ներգրավված հեղինակ: Փորձեք նախադեպեր ստեղծել շփման համար, ձեռք բերեք թեմաներ, որոնց մասին ցանկանում եք բարձրաձայնել և երկխոսության մեջ մտնել։ Բայց հիշեք չափավորության մասին:
Դե ինչ, այսքանն էր այսօրվա բլոգը, հուսով ենք՝ այն կօգնի ձեզ զարգացնել սեփական տելեգրամ-ալիքը: Ամենաարդիական խորհուրդներն ու գաղտնիքները բացահայտեք Բրենդոնի հետ միասին: Իսկ թե ինչ տարբերություններ և նմանություններ ունեն Reels-ն ու TikTok-ը, ընթերցեք մեր <<Reels թե՞ TikTok. ո՞րն է տարբերությունը>> բլոգում