Digital-գովազդով ընկերությունն աճեցնել ցանկանում են բոլորը. նույնիսկ ամենապահպանողական արտադրողներն արդեն ընդունում են դրա արդյունավետությունը, իսկ գովազդատուները գնալով ավելի շատ բյուջե են հատկացնում թվային ոլորտին: Եկե՛ք այսօր հիշենք, թե ինչից է սկսվել այս ամենը:
1. Էլեկտրոնային փոստին առաջին սպամն ուղարկվել է 1978թ. մայիսի 3-ին: Նամակը հասցեագրված էր 400 հոգու, որոնց հասցեները վերցվել էին «ARPAnet» (Advanced Network Research Agency) կատալոգից: Սա նախորդում էր ժամանակակից համացանցին: Այս արշավի հեղինակն էր Digital Equipment ընկերության մարքեթինգային մենեջեր Գերի Թոքը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «սպամի հայր»: Ահա այսպիսի տեսք ուներ առաջին սպամ-նամակը:
2. AT&T ընկերությունը 1994թ. դարձավ առաջինը բաներային գովազդի տեղադրման ոլորտում: Բաները միտված էր You Will ընկերության առաջմղմանը: 1 բաների եռամսյա տեղադրումն ընկերությանն արժեցավ 30 000 դոլար, սակայն ընկերությունը հավաքեց այցելուների ռեկորդային՝ 44% այցելություններ: Թվում է, թե սա թանկ է, սակայն արդեն 1995թ. բաներային գովազդի մեկ շաբաթի արժեքը հասնում էր 11 000 դոլարի:
3. Կպչուն, անտեղի հայտնվող pop-up գովազդների գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ բաներային գովազդը սկսեց չբավարարել ո՛չ գովազդատուին, ո՛չ պատվիրատուին: Ստեղծվեց միամիտ հայտնվող պատուհաններով տհաճ, բայց արդյունավետ գովազդի ձևաչափը: Գովազդները բավականին մեծ ներգրավվածություն էին ապահովում նախքան այն պահը, երբ հայտնվեցին գովազդն արգելափակող ծրագրեր:
4. Գովազդային արշավները ճշգրտելու հնարավորություն ընկերությունները ստացան 1996թ., երբ ստեղծվեց Doubleclick ծառայությունը: «DART» (Dynamic Advertising Reporting and Targeting՝ Դինամիկ գովազդների հաշվետվություն և թիրախավորում) համակարգը թույլ էր տալիս գովազդատուներին հետևել քլիքերին և օպտիմիզացնել հայտարարություններն արշավի ընթացքում: Այս ժամանակ որպես գովազդի տեղադրման գին սկսեց ընդունվել CPM-ը (1000 ցուցադրությունների համար վճարվող գինը):
5. Շատերը կարծում են, թե Google Ads-ն է առաջին անգամ մտցրել բանալի բառերի վրա հիմնված գովազդը և CPC ֆորմատը: Իրականում Yahoo-ն իր համանման հարթակը գործարկել էր դեռևս 1995-ին, իսկ CPC մոդելը՝ 1998-ին: Այդ ժամանակ մեկ քլիքի միջին արժեքը 1$ էր:
Հուսով ենք՝ այս թեման ևս հետաքրքիր էր ձեզ համար: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր պատրաստած նյութը բաներային գովազդի մասին՝ «Բաներային գովազդի 10 կանոն»:
Դե ինչ, այժմ միլիոնավոր մարդկանց լսարանին կարելի է ուղղել խոսք ընդամենը մի քանի հարթակից օգտվելու միջոցով: Բրենդոնը զբաղվում է PPC գովազդով, ուստի կապ հաստատելով մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով՝ կարող եք ներկայացնել ձեր բիզնեսն ու ստանալ առաջարկ մեր կողմից: