Սոցկայքերում գովազդից բացի կայքի գովազդման հզոր հարթակ է Google Ads-ը, որի միջոցով կայքը հայտնվում է որոնման առաջին էջում կամ հազարավոր այլ կայքերում ու հավելվածներում:Այսօրվա բլոգում կներկայացնենք այս հզորագույն հարթակի մասին 12 փաստ:
1. Google գովազդը մեկնարկել է 2000 թվականին, ու այդ պահին աշխատում էր միայն CPM մոդելով (վճար 1000 ցուցադրման համար):
2. Միլիարդավոր դոլարներ բերած այս միտքը 18-ամյա ուսանող Սքոթ Բանիսթերինն է եղել, և այն իրականություն է դարձել IdeaLab-ում Բիլ Գրոսի կողմից:
3. Google-ի եկամուտների 97%-ը ստացվում է գովազդից:
4. Ընկերությունները միջինում ստանում են 2$ Google գովազդում ներդրված յուրաքանչյուր 1$-ի դիմաց:
5. Առաջին տողի համար միջին CTR-ը կազմում է 7.94%, այսինքն՝ գովազդը տեսածների այդքան տոկոսը մտել է հայտարարության լինքով:
6. Google-ի որոնողական գովազդի մեջ դոմինանտը բջջային գովազդի դերն է, որի վրա ծախսվում է գովազդատուի բյուջեի մոտ 90%-ը:
7. Համաշխարհային մասշտաբով ամենաթանկը Google գովազդում ֆինանսական ու ապահովագրական ոլորտն է, որտեղ 1 քլիքի արժեքը կարող է անցնել 50$-ից:
8. Google-ը գործընկեր հարթակների ամենամեծ ցանցն ունի աշխարհում, ներառում է այնպիսի հարթակներ, ինչպիսիք են YouTube-ը, Gmail-ն ու Blogger-ը:
9. Ցանցը կարող է օրական մոտ 6 միլիարդ ցուցադրում ապահովել:
10. Ցանցը գովազդային հայտարարությունը կարող է հասցնել համացանցից օգտվող բնակչության 80%-ին:
11. Ցանցում տեղադտված գովազդի միջին CTR-ը 0,4% է, որը մոտ 10 անգամ գերազանցում է Facebook-ի CTR-ին:
12. «Yankee Candle Company» ընկերությունը տեղեկացրել է, որ ռեմարքեթինգը նրանց օգնել է մեծացնել կոնվերսիան 600%-ով և կիսով չափ նվազեցնել վերջինիս գինը:
Դե ինչ, այսքանն էինք պատրաստել այսօր Google Ads-ի մասին, ու հիշեցնում ենք Ձեզ, որ եթե հետաքրքրված եք այս ծառայությամբ, ու ցանկանում եք Ձեր բիզնեսը գովազդվի հազարավոր կայքերում, հավելվածներում ու վիդեոհարթակներում, ապա Բրենդոնը առաջարկում է կոնտեքստային գովազդ Ձեր կայքի համար: Մանրամասներն իմանալու համար գրե՛ք մեզ [email protected] հասցեով կամ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարին:
Իսկ մենք խորհուրդ ենք տալիս շարունակել ընթերցանությունը «Բաներային գովազդի 10 կանոն» բլոգով: