Yandex.Direct-ի գովազդատուներին հասանելի կլինի TikTok-ում գովազդը

Գովազդատուն, օգտվելով որևէ հարթակի գովազդային ցանցից, փորձում է դրա ներսում գտնել այնպիսի կայքեր ու հավելվածներ, որոնք ամենամեծ հետաքրքրությունն են ներկայացնում պոտենցիալ հաճախորդների համար: Ինչպես գիտեք՝ TikTok-ը շատ կարճ ժամանակահատվածում տարածվեց օգտատերերի շրջանում ու դարձավ հոկտեմբերին ամենաշատ բեռնված հավելվածն ամբողջ աշխարհում սոցկայքերի շրջանում :

Այսօրվա բլոգի կարևոր լուրն այն է, որ Յանդեքսի գովազդատուները ստացել են երիտասարդների լսարանի վրա դուրս գալու  հնարավորություն: Яндекс.Директ-ում այժմ հնարավոր կլինի տեղադրել գովազդ TikTok-ի վիդեոլրահոսում:

TikTok-ի համար վիդեոգովազդները ստեղծվում են ավտոմատ կերպով՝ գովազդատուի ավելացված տեքստից և նկարից: Այնուհետև գովազդային բլոկի վրա ավտոմատ կերպով դրվում է համապատասխան երաժշտություն ու փոխազդեցության տարրեր լսարանի համար (օրինակ՝ գործողության կոչով կոճակ): Վերջում գովազդն ադապտացվում է սմարթֆոնի ուղղահայաց ձևին: 
 
TikTok-ում գովազդի տեղադրումը հասանելի կլինի Յանդեքսի գովազդային ցանցի աուկցիոնների շրջանակներում:  Գովազդատուները կկարողանան կատարել թիրախավորում նաև ըստ հետաքրքրությունների, սոցիալ-դեմոգրաֆիկ բնութագրիչների, աշխարհագրական տարածքի և այլ հատկանիշների:
  
Յանդեքսի ալգորիթմներն ամեն բան անում են ոչ թիրախային լսարանին գովազդի ցուցադրումից խուսափելու ու կեղծ քլիքերը հեռացնելու համար, ուստի ճիշտ թիրախավորման դեպքում  գովազդը կտեսնեն հենց այն մարդիկ, ովքեր պետք է տեսնեն:
Հետաքրքրե՞ց TikTok-ը, բաց չթողնեք մեր «Առաջխաղացում TikTok-ում. ինչպե՞ս հայտնվել rec-ում» բլոգը, մենք փորձում ենք գտնել ու ներկայացնել Ձեզ ոլորտի ամենաթարմ ու հետաքրքիր նորությունները:
Իսկ եթե ցանկանում եք կոնտեքստային գովազդի միջոցով աճեցնել ՁԵր բիզնեսը, անպայման դիմե՛ք մեզ՝ գրելով մեր Facebook էջին կամ զանգահարելով +374 (55) 99-90-15: