Միաեղջյուրները և նրանց հանդեպ սերը երեխաներից փոխանցվել են նաև մեծահասակներին ու դարձել համընդհանուր հիացմունքի առարկա: Թրենդը արդեն մոտ 3 տարի է, ինչ տարածվում է աշխարհով մեկ և դուրս է գալիս մեկօրյա նորաձևության սահմաններից, չնայած, որ վառ ու աչք ծակող այս գույների համադրությունը ընդունելի չէ դիզայնի տեսանկյունից:
Անգամ այս գույներով ուտելիքի պատվին Ինստագրամում առաջացավ “Unicorn food” թրենդը, որի շրջանակներում օգտատերերը նկարում ու իրենց էջ են բեռնում ամենայուրահատուկ ու գունեղ կերակուրներն ու ըմպելիքները: Ուտել թե ոչ, որոշե՛ք ինքներդ, սակայն մենք որոշել ենք ներկայացնել այս թրենդային ֆոտոշարքը մեր այսօրվա բլոգում:
1. Քաղցրավենիք
Lucky Charms –ը եգիպտացորենի փաթիլների և մարշմելոուի քաղցր ջնարակապատ համադրությունն է: Տուփի փաթիլներն ու զեֆիրը միշտ հետաքրքիր ձևեր ու գույներ ունեն:
2. Crumpet-ներ
Սրանք յունիքորնի տեսքով ավանդական բրիտանական թխուկներ են բուսակերների համար, որոնք իսկապես վառ ու ախորժաբեր տեսք են ստանում բնական մրգերի ջեմեր ավելացնելիս:
3. Ծիածան բուրգեր
Սիդնեյում գործող Bar Luca անվամբ ռեստորանը, օգտվելով մոդայիկ այս թրենդից, ստեղծել է Rainbow Burger:
4. Unicorn չուռոս
Chuck E անվամբ չուռոսի հրուշակեղենի մասնագիտացված սրահը ևս միացել է խրախճանքին ու ստեղծել չուռոսներ միաեղջյուրի թեմատիկայով: Այս քաղցրավենիքն առանց որևէ հավելման էլ շատ համեղ է, սակայն գունավորումը այն ավելի ուշագրավ ու հետաքրքիր է դարձնում:
5. Յոգուրտ և պուդինգ
Snack pack բրենդը, որը թողարկում է բաժակով պուդինգներ և կաթնային յոգուրտներ, նոր շունչ է հաղորդել արտադրանքին՝ ավելացնելով unicorn-ների պատկերներ:
6. Միաեղջյուրներով հարսանեկան ծաղկեփունջ
Սննդի համար նախատեսված բաղադրիչներով այս փունջը շեղվում է հարսանեկան փնջի գունային գամմայից, սակայն հետաքրքիր լուծումների սիրահարների համար սա իդեալական լուծում է:
7. Յունիքորն լատտե
The End Brooklyn-ը Բրուկլինի պատմական կենտրոնի սրտում գործող սրճարան է: Չնայած այս շրջանն աչքի է ընկնում պահպանողական բնակիչներով, սակայն այս վառ ու տարօրինակ լատտեն այստեղ մեծ համբավ ունի:
8. Շոկոլադ “Ritter Sport”
Շոկոլադի, մոշի և յոգուրտի այս համադրությունը լիարժեքորեն միաձուլվում է միաեղջյուրի հետ ասոցացվող գույների հետ:
Հավանեցի՞ք այս ֆոտոշարքի գույները ու կգնեիԺք արդյոք այս գունային գամմայով որևէ բան, կիսվե՛ք մեզ հետ Ձեր կարծիքով: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև մեր պատրաստած «Ինչպե՞ս են բրենդները փոխազդում Z սերնդի ներկայացուցիչների հետ» բլոգին, եթե ցանկանում եք տեղեկանալ երիտասարդ սերնդի հետ կապ հաստատելու հնարավորությունների մասին: