Visual Insights՝ մարդկանց գործողությունների ճանաչում ու այլ նոր հնարավորություններ

Արդեն 1 տարուց ավել է՝ YouScan-ը կարողանում է ճանաչել նկարներում պատկերված ընկերությունների լոգոտիպերը, տարբեր օբյեկտներն ու տեսարանները: Հետաքրքիր է այն, թե արդյո՞ք հնարավոր է պարզել նկարում պատկերվածի մոտավոր տարիքը ու սեռը, ի՞նչ ֆոնի վրա է արված նկարը, ի՞նչ է մարդն անում նկարում, ո՞ր գույնն է նկարում գերակշռում և այլն: Սա կօգնի պարզել ավելին թիրախային լսարանի նախասիրությունների և բնորոշ գծերի մասին:

Գործողություններ

Ինչո՞վ են զբաղված օգտատերերի ամենաշատ ներգրավվածությունն ապահովող նկարներում պատկերված մարդիկ: Ի՞նչ գործողությունների հետ է ասոցացվում ձեր բրենդը: YouScan-ը կարող է այս հարցերին պատասխանել: Ալգորիթմն արդեն ի վիճակի է ճանաչել վազքը, հեծանիվ քշելը, ուտելիք պատրաստելը, ելույթ ունենալը, լողը, մեքենա վարելը և գործողությունների մոտ 60 այլ տեսակ:

 

Մարդիկ

Այժմ ըստ նկարի հնարավոր է հասկանալ ոչ միայն մարդու սեռը, այլև տարիքը: Հնարավոր է նաև պարզել նրա գործունեության ոլորտը՝ պարող, երաժիշտ, մոդել, մարզիկ և այլն:

Visual Insights-ի տարբեր ֆիլտրեր հնարավոր է միմյանց կցել: Ահա, օրինակ, երեխաներ ու ձմեռային տեսարան ֆիլտրերի համադրությունից ստացված նկարները:

Գերակշռող գույներ

Գաղտնիք չէ, որ գունային գամման իսկապես մեծ ազդեցություն ունի բրենդի ընկալման վրա: Ուստի հատկապես վիրուսային նկարների դեպքում հարկավոր է պարզել՝ համապատասխանում է արդյոք մարդու տեսած գույնն իր սպասումներին: YouScan-ն այս հարցում էլ կօգնի:

Թարմացված վիզուալիզացում

Առարկաներն ու տեսարանները նախկինում հնարավոր էր լինում տեսնել ահա այսպիսի շրջանակների ձևով: Այժմ նույն կերպ հնարավոր է վիզուալ պատկերում տալ մարդկանց և իրենց գործողություններին: Սա ավելի ակնառու կերպով է ցույց տալիս նկարի բովանդակությունը:

Նկարի ենթատիպը

Բացի ֆոտոյի կամ իլյուստրացիայի տիպից օգտակար կարող է լինել դրա ենթատիպի վերլուծությունը (օրինակ՝ նատյուրմորտ, սելֆի, մակրոնկարներ և այլն):

YouScan-ի արհեստական բանականությունն այժմ ճանաչում է ավելի քան 300 տեսարան, 400 օբյեկտ և ինչպես կարող եք համոզվել այս նկարից՝ նույնիսկ գիտի՝ ինչ է ընկերություն անելը:

Այսքանն ենք նախատեսել այսօրվա բլոգի համար, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ 10+ անվճար գործիքի Instagram-ի նկարների ու վիդեոների համար, խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու կարդալ այդ մասին մեր պատրաստած նյութը, քանի որ տպավորիչ Instagram-յան էջը բիզնեսի համար բավականին էական դեր ունի: