YouTube: Լրահոսի մաքրում և բաժանորդների հստակ թվի քողարկում

YouTube-ը վերջապես կարողացավ մաքրել գլխավոր էջը շոկային կոնտենտից՝ շնորհիվ արհեստական բանականության վրա հիմնված ծրագրի, որը վերլուծում է հոլովակն ու արգելափակում անթույլատրելիները: Փոփոխություն կա նաև բաժանորդների թվի ցուցադրման բաժնում:

Ընկերությունը, վաղուց պայքարելով կանոններին հակասող կոնտենտի դեն, գործարկել է trashy video classifier կոչվող ալգորիթմը, որը կարողանում է թե՛ կայքի, թե՛ հավելվածի գլխավոր էջին հայտնված վիդեոհոլովակները ֆիլտրել՝ մանրամասնորեն զննելով դրանց պարունակությունը: Այն նաև կարողանում է վերլուծել դրանցում թողած մարդկանց արձագանքները (ինչպես like/dislike-երի  քանակը, այնպես էլ դիտելու տևողությունը) և թողած մեկնաբանությունները:

Google-ում էլ հաստատեցին իրենց ալգորիթմի գոյությունը՝ նշելով, որ դրա թեստավորումը դեռևս 2015-ին էր սկսվել, իսկ բուն գործարկումը սկսվեց 2017-ին:

YouTube-ի մյուս թարմացումը վերաբերում է ալիքների բաժանորդների թվին: Նախկինում ալիքը որքան էլ բաժանորդ ունենար, YouTube-ում նշվում էր նրանց հստակ թիվը, իսկ այժմ 1000 բաժանորդից ավել ունենալու դեպքում թվերը կկլորացվեն:

Այս պահին փոփոխությունը մասնակի է գործում. որոշ բաժիններում ցուցադրվում է ճշգրիտ թիվը (օրինակ՝ 135 743), իսկ որոշ տեղերում՝ կլորացվածը (օրինակ՝ 152k): Իսկ հազարով կամ միլիոնով բոլոր ալիքների բաժանորդները կկլորացվեն՝ սկսած 2019 թվականի օգոստոսից: Այդ պահից ի վեր հստակ կցուցադրվի միայն մինչև 1000 բաժանորդ ունեցող ալիքների բաժանորդների թիվը:

Այս բլոգում նախատեսել էինք այսքանը, իսկ եթե դուք Facebook եք բեռնում վիդեոհոլովակներ, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանը՝ հասկանալու համար, թե ինչպես են լրահոսում դասավորվում ձեր բեռնած հոլովակները և ինչ կարող  եք անել դրանց տեսանելիությունը մեծացնելու համար: