YouTube-ը պատմել է՝ ինչպես է պաշտպանում օգտատերերի անվտանգությունը

Մեր օրերում մարդկանց տվյալների պաշտպանության հետ կապված հիմնախնդիրները կարող են լուրջ խոչընդոտ դառնալ ցանկացած հարթակի համբավի ու վստահելիության համար, ուստի բոլորն էլ ժամանակ առ ժամանակ փորձում են խստորեն կարգավորել այս ոլորտն ու հանդես գալ համապատասխան հայտարարություններով, որպեսզի օգտատերերն էլ իրենց վստահ զգան: YouTube-ի թիմը պատմել է այն մասին, թե ինչ է պետք անել համացանցում անվտանգությունը պահպանելու համար: 

 

Կոնտենտի կանոններ 
YouTube-ում կան հստակ մշակված կանոններ, որոնք կարգավորում են՝ ինչ է կարելի կամ չի կարելի հրապարակել վիդեոհոսթինգում: Արգելված  կոնտենտը կարողանում են հայտնաբերել ավտոմատացված սարքավորումները: Սրա շնորհիվ այն ջնջվում է նախքան օգտատերերի տեսնելը: Բայց եթե հանկարծ Ձեզ հանդիպի կանոններին հակասող որևէ հոլովակ, կարող եք բողոքարկել:


Տվյալների հավաքագրում և գաղտնիության կարգավորում
«Ваши данные на YouTube» բաժնում օգտատերերը կկարողանան նայել ու անհրաժեշտության դեպքում ջնջել իրենց գործողությունների մասին տվյալները: Գաղտնիության կարգավորումների բաժնում կա որոնումների և դիտումների պատմությունը կառավարելու հնարավորություն: YouTube-ի բջջային հավելվածից օգտվողները կկարողանան օգտվել ծառայության ինկոգնիտո տարբերակից:


Անվտանգություն 
«Проверка безопасности» էջում կարող եք ստանալ անձնական խորհուրդներ տվյալները և սարքավորումնները պաշտպանելու համար Google-ի բոլոր սերվիսներում՝ այդ թվում՝ YouTube-ում: Այնտեղ նաև կարելի է ընտրել, թե որ կողմնակի հավելվածներին է թույլատրվում տրամադրել հաշվի տվյալները, ինչպես նաև անցնել գաղտնաբառերի ստուգում:


Գովազդի կարգավորում
YouTube-ը չի վաճառում օգտատերերի տվյալները և տալիս է նրանց հնարավորություն կարգավորելու, թե ինչպես է Գուգլն օգտագործում նրանց առնչվող ինֆորմացիան: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչու է Ձեզ ցուցադրվում այս կամ այն հայտարարությունը, անհրաժեշտ է սեղմել «Почему я вижу эту рекламу?» կոճակին, որը երևում է հայտարարության անկյունում: «Отключить это объявление» կոճակի օգնությամբ էլ կարող ենք արգելափակել կոնկրետ գովազդային հայտարարությունը: Կա նաև գովազդային նախընտրությունների կարգավորման բաժին, որտեղ անձնավորված գովազդը անջատելու կամ ցուցադրվող գովազդի տեսակը կարգավորելու հնարավորություն ունենք:


Ծնողների կողմից վերահսկողություն
«YouTube երեխաների համար» հավելվածը ստեղծվել է այն ծնողների համար, ովքեր թույլ են տալիս 13 տարին չլրացած երեխաներին ինքնուրույն օգտվել YouTube-ից: Այստեղ այնպիսի հոլովակներ են, որոնք նախատեսված են երեխաների համար, և ծնողը կարող է կարգավորել, թե երբ ու որքան ժամանակով է կարող իր երեխան օգտվել հավելվածից:


Դե ինչ, եթե համացանցում Ձեզ հետապնդող գովազդների համար Դուք թիրախ չեք, այսօրվա բլոգի շնորհիվ իմացաք՝ ինչպես ձերբազատվել դրանցից: Իսկ եթե ինքներդ բիզնես ունեք և ցանկանում եք, որ Ձեր գովազդային հայտարարությունն էլ հայտնվի համացանցում, անպայման փորձե՛ք Բրենդոնի կոնտեքստային գովազդները՝ որոնողական գովազդ, բաներային գովազդ և վիդեոգովազդ, և Ձեր էջի/կայքի ճանաչելիությունն ու ակտիվությունը կտրուկ կբարձրանա:
Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեկ այլ նյութ այս թեմայով՝ «2019-ի 10 լավագույն գովազդային հոլովակներն ըստ YouTube-ի»: