Ի՞նչը կօգնի ստեղծել մարդ-բրենդ

Marketing Zen Group ընկերության մարքեթինգային խմբի գլխավոր տնօրեն և հիմնադիր Շամա Հայդերը առաձնացրել է մի քանի հիմնական կետեր, որոնք օգնում են ստեղծել ուժեղ անձնական բրենդ։ Ըստ նրա՝ անձնական բրենդն իրականում առկա է բոլոր մարդկանց մոտ. երեխաների 90%-ը մինչև 2 տարեկանը արդեն ունեն ունակություն՝ թողնելու իրենց «հետքը», և խնդիրը կայանում է նրանում, թե ինպես զարգացնել անձնական բրենդը, այլ ոչ թե ինպես ստեղծել այն։



Այդ նպատակով Հայդերը առանձնացրել է քայլերի հաջորդականութուն, որոնք, լինելով փոխկապակցված, զարգացնում են անձնական բրենդը։

1. Նա, ով  ուզում է զարգացնել իր անձնական բրենդը, պետք է սկսի մտածել իր մասին հենց որպես բրենդ։ Պետք է որոշել, թե սեփականատիրոջ՝որպես բրենդի անունը ինչպես է ասոցացվում շրջապատողների մոտ, հասկանալ, թե որ ոլորտներում նա կուզեր ընկալվել որպես փորձագետ։ Ընդ որում՝ այս ամենին զուգահեռ մարդը պետք է գիտակցի, որ նա ամեն դեպքում մնում է մարդ և ոչ թե փորձի դառնալ ապրանք։

 

2. Յուրաքանչյուր մարդու համար, ով զբաղվում է սեփական բրենդի ստեղծմամբ, շատ կարևոր է հետևել այն ամենին, ինչ գրում են իր մասին համացանցում, և արձագանքել նման հրապարակումներին (բնականաբար, դատելով սառը և պատրաստ լինելով թե՛ գովասանքի, թե՛ քննադատության):

 

3. Ահրաժեշտ է ստեղծել սեփական կայք, որը կօգնի ստանալ ինֆորմացիա տվյալ անձի մասին որոնողական համակարգերից: Բացի այդ, կայքը ողջ թվային մարքեթինգի կենտրոնն է և բրենդին հաղորդում է համբավ և վստահություն:

4. Հայդերը առաջարկում է լսարանի համար ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կստիպեն ընթերցողին միանալ տվյալ անձի բլոգին կամ հեղինակի անձնական էջին։  Նման արժեքները, սակայն, պետք է համապատասխանեն ստեղծված բրենդի թեմատիկային։ Twitter-ում և Facebook-ում արված ցանկացած գրառում պետք է լինի իրատեսական, համապատասխանի այն կերպարին, որ մարդը պլանավորում է ամրապնդել շրջապատողների գիտակցության մեջ։ 

 

5.Սեփական բրենդի ամրապնդումը հնարավոր է իրականացնել՝ ստեղծելով ասոցիացիա այլ բրենդների հետ։ Կարելի է սկսել, օրինակ, ավարտած համալսարանից, աշխատանքային վայրից, կոլեգաներից, որոնց մոտ արդեն առկա է ուժեղ բրենդ։

 

6. Վերջին կետը, որ առանձնացրել է Հայդերը, սեփական բրենդի շուրջ պատմության ստեղծումն է։ Նրա կարծիքով մարդկանց միշտ գրավում են այնպիսի դեպքեր, որոնք կապված են անձնական ապրումների հետ, ուստի դա կարող է մեծ դեր ունենալ սեփական բրենդի ստեղծման ժամանակ։

Անկախ ամեն ինչից սեփական բրենդը համարվում է իմիջի շնորհիվ գումար վաստակելու միջոց։ Բրենդի իմիջը իրենից ներկայացնում է այնպիսի լոգո, սիմվոլներ, ասոցիացիաներ և կերպարների համակարգ, որոնք ունակ են գրավել կոնտակտային լսարանին, որոնց շարքին կարող են դասվել սպառողները, հաճախորդները, ներդրողները, պետական պաշտոնյաները, ԶԼՄ-ները և այլ բիզնես-գործընկերներ։

Եթե թեման Ձեզ հետաքրքրեց, անձնական բրենդի տարրերին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ: