Անձնական բրենդի 7 կարևոր տարրեր

Խոսենք այն մասին, թե ինչպես կարելի է մեծացնել ազդեցությունը և եկամուտը անձնական բրենդի զարգացման միջոցով:

Նախկինում բիզնես-բրենդի գոյության համար բավական էր ստեղծել վեբ-կայք և լոգո: Այսօրվա սպառողները պահանջում են ավելի շատ ներդրումներ: Նրանք ցանկանում են ունենալ հնարավորություն ձեզ հետ համագործակցելու:

Այսօր բիզնեսի ընկալումը շատ ավելի խորն է: Այժմ յուրաքանչյուր գործարար պետք է զարգացնի անձնական բրենդը, որը բացարձակ  ներդաշնակ է նրա բիզնես-բրենդի հետ:



Երբ դուք զարգացնում եք անձնական բրենդը, դուք դառնում եք հայտնի ձեր ոլորտում: Ժամանակի ընթացքում գալիս են ազդեցությունն ու վստահությունը: Մարդիկ սկսում են հետևել ձեզ:

Եթե մարդիկ մտածում են ձեր ոլորտի մասին, ապա դուք դառնում եք առաջինը, ով կանցնի նրանց մտքով: Դրա շնորհիվ ձեր առաջարկը ավելի շատ է արժևորվում: Ժամանակի ընթացքում դուք կկարողանաք բարձրացնել ապրանքի արժեքը և ձեր հաճախորդները գոհ կլինեն լրացուցիչ վճարումից:

Եթե դուք ցանկանում եք ստեղծել դինամիկ և արդյունավետ անձնական բրենդ, բայց չգիտեք որտեղից սկսել, ուշադրություն դարձրեք այս ցանկին:

1. Հետևողականություն

 

Երբ մարդիկ գիտեն, թե ինչ կարելի է սպասել ձեզանից, դա ստեղծում է վստահության մթնոլորտ: Դրա համար էլ շատ կարևոր է հետևել, թե ինչ եք անում և ինչպես եք դա անում:

Շատ բիզնեսի սեփականատերեր, անձնական բրենդ զարգացնելով, բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց բիզնեսի բրենդինգի հատկանիշներին: Ընտրում են այլ գույներ, տառատեսակներ, գրաֆիկա և հաղորդակցման ոճ: Սա կարող է շփոթեցնել ձեր լսարանին: Ձեր անձնական բրենդը պետք է հաակարգված լինի ձեր բիզնեսի դիրքի հետ:

Այստեղ ամեն ինչը կարևոր դեր է խաղում՝ ինչպես ձեր արտաքինը, մանր դետալները, այնպես էլ որոշակի կաննոնների պահպանումը: Օրինակ, եթե դուք Facebook-ում գրառում եք կատարում օրվա մեջ երկու անգամ, փորձեք երբեք չխախտել այդ ժամանակացույցը:

Ձեր հետևողականությունն ու համառությունը կնպաստեն հաճախորդների ընտրությանը գնումներ կատարելու ժամանակ:

2. Պատմություն

 

Ձեր պատմությունը ձեր բիզնեսի առավել յուրահատուկ առանձնահատկությունն է: Ձեր պատմությունը դարձրեք ձեր անձնական բրենդի մի մասը:

Հարյուրավոր մարդիկ կարող են վաճառել այն, ինչ դուք եք վաճառում: Բայց ձեր պատմությունը ձեզ դարձնում է յուրահատուկ: Ձեր հետևորդներին հետաքրքիր է, թե ո՞վ եք դուք և ինչու՞ եք դուք սիրում այն, ինչով զբաղվում եք:

Ձեր պատմության հետ ծանոթանալը թույլ կտա մարդկանց զգալ իրենց նույն ալիքի վրա ձեզ հետ: Դուք կարող եք ձեր պատմությունը տեղադրել սոցիալական ցանցերի էջերում, ստեղծել պրեզենտացիա, գիրք և շատ այլ բաներ:

3. Անկեղծություն

 

Երբ բացում եք ձեր սիրտը, դուք ոգեշնչում եք մարդկանց և նրանց հետ կապվում եք ավելի խորը: Կիսվեք իրական էմոցիաներով: Թող մարդիկ իմանան ձեր արժեքների մասին: Խոսեք այն մասին, թե ինչն է ձեզ համար կարևոր:

4. Լինել հասանելի

Անձնական բրենդի խթանման բազմաթիվ ուղիներ կան: Ահա մի քանի մտքեր, թե ինչպես դառնալ հայտնի ձեր նպատակային լսարանի համար.

  • Ունեցեք գեղեցիկ դիմանկար, որը կբացահայտի ձեր անհատականությունը:
  • Բացեք անձնական կայք:
  • Հրապարակեք նկարներ աշխատելիս:
  • Հաճախ գնացեք այնպիսի հանդիպումների, որտեղ դուք կարող եք օգտակար ծանոթություններ հաստատել:
  • Խոսեք լրատվամիջոցներում:
  • Սոցցանցերում հրապարակեք լուսանկարներ այն վայրերից, որտեղ այցելում եք:
  • Անցկացրեք վեբինարներ և ուղիղ եթերներ:
  • Հրապարակեք նորություններ:

5. Արժեքավոր առաջարկություն:

 

Սա բրենդի շատ կարևոր տարր է: Ցավոք, այսօր շատ ընկերություններ չունեն հստակ ձևակերպած արժեքավոր առաջարկություն:

Արժեքավոր առաջարկությունը կարճ բացատրությունն է այն բանի, թե ով եք դուք, ինչ եք անում և ինչու է ձեր որոշումը լավագույնը:

Հստակ, պարզ և հասկանալի: Եթե դուք կարողանաք ամեն ինչ ճիշտ ձևակերպել, ապա արժեքավոր առաջարկությունը կդառնա հզոր ուժ հաճախորդներին գրավելու համար:

6. Հասկանալ իդեալական նպատակային հաճախորդին:

 

Շատ ընկերություններ չգիտեն իրենց իդեալական հաճախորդներին: Նրանք շատ սփռված են:

Եթե դուք հստակ սահմանում եք ձեր նպատակային լսարանը, դա ոչ միայն ձեզ կօգնի ուղղել ձեր մարքեթինգային հաղորդագրությունները առավել ճշգրիտ, այլ նաև այն ավելի գրագետ ձևակերպել:

Դրա շնորհիվ դուք կարող եք գրավել գնորդների ուշադրությունը:

7. Փորձագիտություն

 

Անձնական բրենդինգը պարտավորեցնում է լինել լավագույնը: Դուք պետք է գերազանցապես հասկանաք այն, ինչով զբաղվում եք: Բավարար չէ լինել այլ փորձագետների հետևորդ, դուք պետք է կառավարեք բիզնես-հեռանկարները և հասարակության տեսակետներըԼ

Իրականացրեք հետազոտություն և հրապարակեք արդյունքները: Զարգացրեք ձեր սեփական ձեռագիրը: Աճը հասցրեք նոր մակարդակի:

Տարբերվեք մյուսներից, դարձեք ավելի բարձր մակարդակի պրոֆեսիոնալ, ով չի ունենա հաճախորդի պակաս: