Forbes-ի կողմից ամեն տարի հրապարակվում է ամենաթանկը գնահատվող բրենդների ցուցակը, և այս տարին ևս բացառություն չէ: Apple – ը պատմության մեջ առաջին ընկերությունն է, որի արժեքը գերազանցել է 200 միլիարդ դոլարը: Այս մասին ասվում է Forbes-ի ռեյտինգում, որտեղ Apple-ը գրավել է առաջին հորիզոնականը: Ըստ հրատարակչության՝ բրենդի արժեքը կազմում է 205,5 միլիարդ դոլար:
Apple-ը կարողացավ առաջատար դիրք զբաղեցնել՝ չնայած այն հանգամանքի, որ iPhone-ների վաճառքի ծավալները վերջին եռամսյակներին կտրուկ նվազել է՝ զիջելով չինական Xiaomi և Huawei սմարթֆոններին: Apple-ը գլխավորում է այս ցուցակն արդեն 9-րդ տարին ու վերջին մեկ տարում արժեքն աճել է 12%-ով:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Google-ը՝ 167,7 միլիարդ դոլարով, որը 2018-ից ավել է 27%-ով:
Երրորդ հորիզոնականում էլ Microsoft-ն է՝ 125 միլիարդ դոլար արժեքով: Դիտարկենք տասնյակի մյուս անդամներին աղյուսակով:
Աշխարհի 10 ամենաթանկ բրենդներն ըստ Forbes-ի
# |
Բրենդը |
Արժեքի գնահատականը |
Դինամիկան |
Հասույթը |
1 |
Apple |
$205,5 մլրդ |
12% |
$265,8 մլրդ |
2 |
|
$167,7 մլրդ |
27% |
$136,2 մլրդ |
3 |
Microsoft |
$125,3 մլրդ |
20% |
$110,2 մլրդ |
4 |
Amazon |
$97 մլրդ |
37% |
$211,4 մլրդ |
5 |
|
$88,9 մլրդ |
-6% |
$48,8 մլրդ |
6 |
Coca-Cola |
$59,2 մլրդ |
3% |
$23,8 մլրդ |
7 |
Samsung |
$53,1 մլրդ |
11% |
$221,6 մլրդ |
8 |
Disney |
$52,2 մլրդ |
10% |
$33,8 մլրդ |
9 |
Toyota |
$44,6 մլրդ |
0% |
$190,8 մլրդ |
10 |
McDonald’s |
$43,8 մլրդ |
6% |
$96,1 մլրդ |
Այսօրվա բլոգի համար այսքանն էինք նախատեսել, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե որոնք են Apple-ի ամենաշատ վաճառված ապրանքները 2019-ի առաջին եռամսյակում, խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու ծանոթանալ նաև այդ նյութին: