Ընկերության իմիջի ձևավորման 3 քայլ

Ընկերության իմիջը բրենդի հետ ասոցացվող կերպարն ու էմոցիաներն են: Իմիջի ստեղծումը և՛ ժամանակատար է, և՛ ծախսատար, ու եթե բիզնեսը գործում է խիստ մրցակցության պայմաններում, իմիջի միջոցով վաճառքների ծավալի մեծացման դերն էլ ավելի է մեծանում:

Արտաքին իմիջ – սա այն է, ինչ տեսնում են գործընկերները, հաճախորդները և պատահական մարդիկ բրենդի հետ արտաքին կոնտակտի մեջ մտնելիս:
Արտաքին իմիջի վրա ազդում են՝ 
•    Պրոդուկտի որակն ու գնային քաղաքականությունը,
•    Ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման մակարդակը,
•    Դիրքավորում՝ լոգոտիպ, կարգախոս, գույներ, արժեքներ,  բրենդի առաքելությունն ու նպատակները,
•    Սոցիալական պատասխանատվություն՝ մասնակցություն բարեգործական ակցիաներին, էկո-նյութերի օգտագործում և այլն:
Օրինակ՝ որոշել եք նոր կահույք գնել, և հիշում եք տվյալ խանութից տարիներ առաջ գնված ապրանքը, որը Ձեզ անխափան ծառայում է: Հետո հիշում եք ընկերների խոսքերն այն մասին, թե որքան գոհ են մնացել այդ բրենդի կահույքից, ու վերջ, արդեն Ձեզ մոտ կա հստակ պատկերացում տվյալ բրենդի սերվիսի մակարդակի մասին, ու որոշում եք ընտրություն կատարել նրանց օգտին:


Ներքին իմիջ – սա այն է, ինչ տեսնում են աշխատակիցները: Ներքին իմիջի վրա ազդում են հետևյալ գործոնները՝
•    Կորպորատիվ մշակույթ – աշխատանքի պայմանները, սոցիալական երաշխիքները, ներքին ավանդույթները, ղեկավար-ենթակա փոխհարաբերությունները:
•    Ընկերության ղեկավարի իմիջն ու աշխատակազմի կառավարման մեթոդները: Օրինակ՝ Հենրի Ֆորդը ուներ դիկտատորական համբավ:
•    Աշխատակիցների կերպարը – նրանց կոմպետենտությունը, սոցիալական պարամետրերը և ներքին փոխհարաբերությունները: 
Շատ ղեկավարներ կարծում են, որ էականը արտաքին իմիջի բարելավումն է, իսկ ներքինը մատնվում է անուշադրության: Իսկ սա կարող է հանգեցնել նրան, որ ներքին իմիջից դժգոհ աշխատողները բացասաբար արտահայտվեն ընկերության մասին, ինչը կանդրադառնա հենց արտադրանքի համբավի վրա:


Իմիջի ստեղծման քայլերը՝
1. Նախ վերլուծե՛ք արդեն գոյություն ունեցող իմիջը
•    Հարցնել պոտենցիալ հաճախորդներին, թե ինչն է պակասում, որ դրդի նրանց գնում անել:
•    Ուսումնասիրել՝ ովքեր են բրենդից հրաժարվել կամ դուրս եկել աշխատանքից ու հասկանալ՝ ինչպես բարձրացնել լոյալությունը:
•    Հարցնել աշխատակիցներին՝ ինչպես բարելավել ներքին միջավայրը:
2. Որոշե՛ք ցանկալի կոնցեպտը
•    Ի՞նչ պետք է մտածեն մարդիկ՝ տեսնելով լոգոտիպը ու լսելով ընկերության անունը:
•    Ի՞նչ էմոցիա պետք է արթնացնի մարդկանց մոտ բրենդը:
•    Ի՞նչ պետք է մտածի պոտենցիալ հաճախորդը Ձեր պրոդուկտի մասին:
3. Կոնցեպտի իրագործում
•    PR-արշավներ
•    Բլոգ սոցկայքերում՝ օգտակար հրապարակումներ, թրենդային թեմաներ, խորհուրդներ, որոնք արագ առաջ կմղեն ընկերությանը:
•    Ընկերության ղեկավարի ելույթներ կոնֆերանսներում և ֆորումներում,
•    Հոդվածներ ԶԼՄ-ներում պրոդուկտի և բրենդի մասին,
•    Հաճախորդների դրական կարծիքների հավաքագրում,
•    Երաշխիքի տրամադրում,
•    Բոնուսներ գնորդների համար՝ անվճար առաքում, սպասարկում, զեղչ հաջորդ գնման համար, նվեր գնման հետ և այլն:
•    Աշխատանք բացասական կարծիքների հետ:


Աշխատակիցների իմիջի բարձրացման համար հարկավոր է անել այս քայլերը՝
•    Կորպորատիվներ,
•    Ուսուցում ընկերության հաշվին,
•    Թիմբիլդինգներ,
•    Հարմարավետ աշխատանքային պայմաններ,
•    Մոտիվացման և պարգևատրման հստակ համակարգ:


Բնական է, որ եթե ընկերությունը փոքր է, իմաստ չունի ահռելի գումարներ ծախսել իմիջի ստեղծման վրա: Այդ դեպքում բավարար կլինի անգամ աշխատանքը բացասական արձագանքների հետ և որակի վերահսկումը: 
Հետաքրքրվա՞ծ եք նոր բրենդի ստեղծմամբ կամ ցանկանու՞մ եք բարելավել արդեն գոյություն ունեցող բրենդի համբավը, Ձեզ կօգնի նաև մեր պատրաստած «Ֆիրմային ոճի ստեղծում: Ինչու՞ է սա անհրաժեշտ» բլոգը: Մաղթում ենք հաճելի ու պրոդուկտիվ ընթերցանություն: