4 ծառայություն գրագետ գովազդային տեքստ գրելու համար

Անձնական հաղորդագրություններ գրելիս սխալներ անելը սարսափելի չէ, իսկ երբ նամակն ուղարկվում է հազարավոր մարդկանց կամ տեքստը տեղադրվում է որպես գովազդային հայտարարություն, ամեն մանրամասնություն հարկավոր է բազմիցս ստուգել, քանի որ անգամ ամենագրագետ մարդը կարող է տառասխալներ թույլ տալ: Դիտարկենք մի քանի հարթակներ, որոնք կօգնեն խուսափել սխալներից և բարձրացնել տեքստի որակը:  

1. Orho

Պարզ ու անվճար ծառայություն է՝ նախատեսված կետադրության և ուղղագրության ստուգման համար առանց այլ լրացուցիչ ֆունկցիաների: Այն կարմիրով կընդգծի սխալ գրված բառերը, իսկ կետադրական սխալները կնշի կանաչով: Այն բառերը, որոնք արդեն հնացած են, ծառայությունը կառաջարկի փոխարինել նորերով:


2. «Главред»

Այստեղ գլխավոր ուշադրությունը տեքստի ոճի և գեղեցկության վրա է: Սա հատկապես օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատրաստվում են մեծ ծավալի էլեկտրոնային կամ Viber նամակներ ուղարկել կամ տարածել SMS հաղորդագրություններ: «Главред»-ը խիստ խորդհուրդ է տալիս ազատվել յուրաքանչյուր ավելորդ բառից, քանի որ նիշերի քանակը սահմանափակ է, և բացի դրանից՝  մարդիկ այլևս չեն կարդում երկար տեքստեր:  

Հասկանալ, թե ինչպես են մարդիկ արձագանքում տարբեր նամակներին, և ընտրել դրանցից լավագույնը հնարավոր է՝ թեստավորելով գովազդի գործարկման «МТС Маркетолог» ծառայությունը: Դրա միջոցով հնարավոր է ակտիվացնել գովազդ տարբեր հարթակներով՝ SMS, բաներներ, e-mail, push-հաղորդագրություններ, մեսինջերներ կամ սոցիալական ցանցեր: Big Data-Ի շնորհիվ հնարավոր է կատարել հստակ թիրախավորում ըստ սեռի, տարիքի, աշխարհագրական դիրքի, հետաքրքրությունների և այլ պարամետրերի:


3. «Орфограммка»

Այս ծառայությունը կօգնի ստուգել տեքստը միանգամից մի քանի պարամետրով: Բացի ստանդարտ  ուղղագրությունից և կետադրությունից կուղղվեն նաև իրար նմանվող կետադրական նշանները (օրինակ՝ տարբեր տեսակի գծիկների կամ չակերտների փոխարինում ճիշտ տարբերակով): Այստեղ խնդիրն այն է, որ բացի կետադրական սխալներով բառերից ընդգծվելու են նաև այն բառերը, որոնք չկան ծրագրի բառարանում: «Орфограммка»-ն կարող է նաև գնահատել՝ որքանով է գեղեցիկ տեքստը, որքան կան կրկնվող բառեր, կառաջարկի դրանց համար հոմանիշներ, կհուշի՝ որ մասում է հնարավոր ազատվել անիմաստ տեքստից:

Անվճար հնարավոր է ստուգել առաջին 6000 նիշերը, այնուհետև աշխատանքը շարունակելու համար ստիպված կլինեք վճարել:  


4. Yandex Speller

Այս ծառայության գլխավոր առավելությունն այն է, որ եթե մյուսները նոր բառերն ընդգծում և չեն ճանաչում, ապա այստեղ, օրինակ «криптовалюта» կամ «кешбек» բառերը չեն ընդգծվի: Բացի դրանից, եթե նույնիսկ  բառի մեջ արվի միանգամից մի քանի սխալ, Yandex Speller-ն, ամենայն հավանականությամբ, կհասկանա, թե ինչ ի նկատի ունեիք: Ծառայությունը նաև առաջարկում է փոփոխել բառը, եթե այն որպես բառ ճիշտ է, սակայն կոնտեքստին չի համապատասխանում: Օրինակ՝ այն կառաջարկի փոխել «скучать музыку» բառակապակցությունը «скачать музыку»-ով:


Այսքանը գրագետ գովազդային տեքստեր գրելուն օգնող ծառայությունների մասին, իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ ինչպես կազմել գրագետ կոմերցիոն առաջարկ, կարող եք հետևել մեր խորհուրդներին՝ անցնելով այս հղմամբ: