5 փաստ Dolce & Gabbana-ի հիմնադիրների մասին

Ինչպես նկատել եք, մեր բլոգում պարբերաբար հայտնվում են տարբր աշխարհահռչակ բրենդներին վերաբերող փաստեր, և այսօր ընտրել ենք Dolce & Gabbana-ն, որը սիցիլիացի դիզայներների՝ Դոմինիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբբանայի դուետն է: 
Մոդելավորողները ծանոթացան, երբ Դոմինիկոն սկսեց աշխատել Ստեֆանոյի ատելյեում, որից հետո նրանք ստեղծեցին համատեղ արհեստանոց, և սկզբանական շրջանում յուրաքանչյուրն աշխատում էր սեփական անվան տակ: Իտալացիներն իրենց նորաձևության տունը հիմնեցին 1985-ին, և դրա համբավը պահպանվում է մինչ օրս: 
Ահա մի քանի փաստ աշխարհահռչակ այս դուետի մասին:

Նրանք հովանավոր են
Դիզայներները ֆուտբոլի Իտալիայի հավաքականի պաշտոնական հովանավորն են հանդիսանում՝ սկսած 2006 թվականից: Նրանք թիմի անդամներին ապահովում են կարմիր գորգի հագուստով, սպորտային համազգեստով և աքսեսուարներով:

Առաջին փորձ 6 տարեկանում
Թվում է, թե այս տարիքում ոչ մի գիտակցված քայլ անել հնարավոր չէ, սակայն Դոլչեն 6 տարեկանում կարեց իր առաջին հագուստը՝ տաբատ: Դոլչեի հայրը հայտնի դերձակ էր, և նա ամենափոքր տարիքից շրջապատված էր հագուստով և կարի մեքենաներով: 

Նրանք  կազմակերպում են բրենդի գովազդային արշավների նկարահանման մասը
Նախկինում նրանք աշխատել են ամենահայտնի լուսանկարիչների հետ, սակայն այժմ աշխատանքի այս հատվածի կազմակերպումը նրանք իրենց վրա են վերցրել: Դիզայներները գեներացնում են մտքեր, ընտրում են մոդելներ, ոճեր և նկարահանման վայրեր: Այսինքն՝ նրանք անմիջական մասնակցություն են ունենում նկարահանման և ռեժիսորության ողջ գործընթացին:

Նրանք ընդհանուր երգ ունեն
1996 թվականին Dolce & Gabbana-ն սինգլ թողարկեց, որում տեխնո բիթի տակ անընդհատ կրկնվում է D & G is love արտահայտությունը: Ինչպես տեսնում եք՝ այս ոլորտում ևս նրանք թողել են իրենց հետքը: 

Հետաքրքրվա՞ծ եք բրենդներով, չմոռանա՛ք շարունակել ընթերցանությունը, Ձեզ մի հետաքրքիր նյութ էլ է սպասվում` «Մի բրենդի ստեղծման պատմություն 10 փաստով: Chanel»:


Իսկ եթե ինքներդ ունեք բրենդ կամ նոր եք պատրաստվում մտնել շուկա, Բրենդոնը առաջարկում է բրենդինգ և ռեբրենդինգ, որը կօգնի Ձեզ հիշվող, օրիգինալ և տպավորիչ բրենդով մուտք գործել շուկա և դուրս մղել մրցակիցներին: Ցանկանու՞մ եք իմանալ ավելին, զանգահարե՛ք +374 (55) 99-90-15: