Իսկ դու ճի՞շտ ես արտասանում համաշխարհային այս բրենդների անունները (Մաս 1-ին)

Կան շատ անվանումներ, որոնց գրվելու ձևը կամ քերականորեն սահմանված ճիշտ արտասանությունը չեն համապատասխանում  ընկերության բրենդի իրական անվանը, ուստի նույնիսկ համաշխարհային մասշտաբով երբեմն առաջանում են հակասություններ, որոնք երբեմն այնքան են արմատանում, որ նույնիսկ ընկերության կողմից սկսում են ընդունվել որպես ճիշտ տարբերակ:

Moschino

Մեզ մոտ  շատ հաճախ հնարավոր է հանդիպել «Մոշինո» արտասանությանը, որի պատճառը  sch տառերի հաջորդականությունն է: Սակայն բրենդի ճիշտ անվանումը «ՄՈՍԿԻՆՈ» է՝ ի պատիվ այս ստեղծողի՝ Ֆրանկո Մոսկինոյի:


Lamborghini

Իտալերենում g+h համադրությունն արտասանվում է ոչ թե «ջ», այլ «գ», ուստի մեքենաների ճիշտ անվանումը ոչ թե Լամբորջինի է, այլ «ԼԱՄԲՈՐԳԻՆԻ»:


Nike

Արտասանվում է ոչ թե Նայք, այլ «ՆԱՅՔԻ»: Սխալ արտասանությունը տարածվել է՝ ելնելով անգլերենի ընթերցանության կանոններից, և այսօր Նայք տարբերակն օգտագործվում է նույնիսկ Եվրոպայում   բրենդի պաշտոնական ներկայացուցիչների կողմից:

 


Christian Louboutin

Հատկապես ռուսական շուկայում այս կոշիկները հայտնի դարձան սխալ՝ Լաբուտեն անվամբ, և նույն անունն էլ տարածում գտավ մեզ մոտ: Սակայն աշխարհահռչակ այս կոշիկների իրական արտասանությունը «ԼՈՒԲՈՒԹԱՆ» է, իսկ կրճատ՝ Լուբիս:


Moёt & Chandon

Շամպայններ արտադրող այս համաշխարհային բրենդի անվանման մեջ ռուսականին նմանվող ё տառի պատճառով այն հաճախ արտասանվում է «Մայոտ ընդ Շանդոն», իսկ իրական արտասանությունը լրիվ այլ է՝ «ՄՈԷՏ Է ՇԱՆԴՈ»:


Levi’s

Այս բրենդի անվան շուրջ քննարկումներն ամենաբուռնն են, քանի որ անգլերենում Լեվի անունը կարդացվում է Լիվայ, բայց հենց ջինսերը ստեղծողը ծագմամբ հրեա է եղել, և նրա անունը կարդացվել է Լեվի (Լեվի Շտրաուս), ուստի թե՛ Լեվիս, թե՛ Լիվայս տարբերակները ճիշտ են:


Xerox

Պատճենահանման պրոցեսը այժմ այս բրենդի շնորհիվ տարածված է որպես «քսերոքս», բայց իրականում և՛ տերմինի օգտագործումն է սխալ, և՛ իրականում այն կարդացվում է «ԶԻՐՈՔՍ»: Իսկ այսօր Քսերոքս տարբերակն այնքան է արմատացած մարդկանց մեջ, որ Զիրոքս ասելիս, հնարավոր է, դիմացինը չհասկանա՝ ինչ նկատի ունենք:


Դե ինչ, եթե ձեզ հետաքրքրեց այս շարքը, և ցանկանում եք իմանալ ավելին, չմոռանաք ընթերցել նաև բլոգի 2-րդ մասը՝ անցնելով հետևյալ հղմամբ:

Իսկ ոլորտի նորություններից հետ չմնալու համար կարող եք  հետևել մեր Ֆեյսբուքյան թարմացումներին:

Իսկ նրանց համար, ովքեր նախատեսել են ստեղծել կամ թարմացնել իրենց բրենդը, Բրենդոնն առաջարկում է իր ծառայությունները՝ երաշխավորելով օրիգինալ, հիշվող ու  ճանաչելի  բրենդի ստեղծում: Այս ոլորտում մենք աշխատում ենք 5 տարուց ավել, ու մեր որակյալ աշխատանքի ապացույցը շուկայում հաստատուն դիրք զբաղեցրած բրենդերն են: Ծառայության մանրամասներին ծանոթանալու կամ ձեզ հետաքրքրող մասնամասները մեզ հետ քննարկելու համար կարող եք սեղմել այստեղ և լրացնել բրիֆը: