Հիշու՞մ եք 2020-ին ստեղծված լենդինգ էջը, որով հնարավոր էր հետևել ՌԴ-ում ռեկորդային չափերի հասնող հնդկաձավարի գներին: Անիմաստ թվացող, սակայն ճիշտ պահին ստեղծված այս նախաձեռնությունն այնքան մեծ արձագանք առաջացրեց, որ հոսթինգ սերվիսները չէին կարողանում այդ ծավալի այցելուների ալիքին դիմանալ:
Իսկ ի՞նչ կայք ստեղծել այսօր, որ այն լինի աշխատող և եկամտաբեր: Ահա մի քանի կայքի գաղափար Բրենդոնի այսօրվա բլոգում, որոնք գուցե որոշեք իրագործել.
1. Կոնտենտի առքուվաճառք
Կայք, որտեղ գրանցված անկախ լրագրողներն ու լուսանկարիչները կկարողանան վաճառքի հանել հոդվածներ և լուսանկարներ: Արդյունքում սեփական մասնագետներին վարձելու անհրաժեշտություն չի լինում. մարդիկ ինքնակամ գրանցվում են հարթակում՝ անգամ վճարովի հիմունքներով: Գրանցված անդամները վաճառում են իրենց աշխատանքերը, դրա դիմաց վաստակում գումար, իսկ Դուք կարողանում եք ստանալ միջնորդավճարներ յուրաքանչյուր վաճառված աշխատանքից, եկամուտներ գրանցումներից և գովազային բաններներից:
2. Տեքստի հետ աշխատանք
Կայք՝ նախատեսված փաստաթղթերի և տեքստերի հետ աշխատելու համար: Օրինակ՝ պորտալ, որի միջոցով հնարավոր է ստանալ տպագիր տեքստ ձեռագրից կամ ձայնագրությունից կամ էլ ուսանողների երազանքը՝ ստանալ տպագիր տեքստից դրա ձեռագիր տարբերակը:
3. Կայք-այցեքարտի պատրաստում
Հարթակ, որի միջոցով սրճարանները և ռեստորանները կարող են ստեղծել իրենց սեփական վեբ-կայքը, ավելի ճիշտ՝ այցեքարտերը, որը ներկայանալի տեսք է ստանում անգամ անհրժեշտ ինֆորմացիոն դաշտերը լրացնելուց ու մի քանի նկար բեռնելուց հետո:
4. Անձնական կամ մասնագիտական բլոգ
Որքան էլ տեղեկատվությունն անսահման շատ է թվում, որակյալ կոնտենտը միշտ էլ գնահատվում է օգտատերերի կողմից, ու հատկապես հայալեզու արդիական կոնտենտի առկայությունը կգրավի հետևորդներին: Դուք կարող եք տարածել Ձեր բլոգային հրապարակումները սոցիալական մեդիայի միջոցով, հրապարակել Guest post-եր այլ վեբկայքերում: Երբ որոշակի դիտումներ սկսեք տեսնել, օրինակ՝ սկսած ամսական 500-1000 այցելուից, կարող եք վճարովի գովազդի տեղեր հատկացնել գովազդատուներին: Մոնետիզացում հնարավոր է իրականացնել նաև՝ հրապարակելով գործընկերային հղումներ:
5. Dropshipping store
Այն, որ ecommerce կայքերի գործարկումը բավականին շահութաբեր բիզնեսի տարբերակ է, ժխտել չենք կարող: Եթե պատրաստվում եք ապրանքների պահեստավորմամբ և տեղափոխմամբ զբաղվել ինքներդ, սա բավականին ռեսուրսատար պրոցես է, որին ոչ բոլորն են պատրաստ: Սրան փոխարինելու է եկել Dropshipping ասվածը: Այն ecommerce կայքի տարբերակ է, որն ազատում է Ձեզ պահեստավորման և տեղափոխման խնդիրներից: Դուք միայն ներկայացնում եք ապրանքներն ու ստանում պատվերներ, իսկ մատակարարները փաթեթավորում են այն ու ուղարկում ուղիղ Ձեր գնորդներին:
6. Review-ների հարթակ
Այս պրակտիկան լայն կիրառություն ունի արտասահմանում: Մարդիկ այստեղ անկաշկանդ կերպով հայտնում են իրենց կարծիքը որևէ ապրանքի մասին, երբեմն դրա դիմաց ստանում պարգևատրումներ կուպոնների և պրոմո կոդերի տեսքով: Ցանկանում եք վաստակե՞լ. հրապարակեք Referral-ներ և ստացեք միջնորդավճարներ, երբ Ձեր հարթակից օգտատերերը կանցնեն հղումով և գնում կկատարեն:
7. E-learning կայքեր
Եթե նախկինում ավելի քիչ էին մարդիկ, ովքեր սովորում և աշխատում էին առցանց տարբերակով, համաճարակի առաջին իսկ օրերից նկատվեց օնլայն տիրույթում օգտատերերի ակտիվության զգալի աճ: Մարդիկ ցանկանում են ձեռք բերել մասնագիտություն, վերապատրաստվել, սովորել լեզուներ, ու առցանց տարբերակը շատերին է հարմար: Udemy-ն կամ Coursera-ն էլ են սկսել զրոյից, ինչու՞ չփորձել վաճառել ծառայություններ՝ օգտագործելով ավելի քիչ ռեսուրսներ, քան offline դասընթացներն են պահանջում: Գումար կարող եք վաստակել նաև զուգահեռ գովազդելով թեմատիկ այլ ծառայություններ, օրինակ՝ անգլերեն սովորելու համար նախատեսված հարթակում գովազդում ենք օնլայն թարգմանիչ:
8.Subscription box
Բաժանորդագրման արկղիկների մշակույթը գնալով լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհով մեկ, քանի որ մարդիկ վճարում են սիմվոլիկ ամենամսյա գումար՝ դրա դիմաց ստանալով արժեքով ավելի բարձր ապրանքներ: Նրանց box-ի պարունակությունը հավաքվում է նախապես լրացված հարցման համաձայն, որտեղ նշում է իր որոշ բնութագրիչներ, մոտավորապես ինչ է իրեն անհրաժեշտ, ինչ բրենդներ է նախընտրում և ինչ հաճախակիությամբ: Անդամակցող բրենդները ձեռք են բերում ճանաչում, իսկ վաճառքի ծավալներն աճում են օր օրի: Եթե նախկինում Subscription box-երը ամենից շատը բնորոշ էին դիմահարդարման պարագաներին, ապա այսօր կարող եք գտնել անգամ այգեգործական գործիքների բոքսեր:
Բրենդոնի այսօրվա բլոգում Ձեզ ներկայացրինք կայքերի գաղափարներ, որոնք կօգնեն վաստակել, իսկ թե ում հետ սկսել այս գործընթացի իրագործումը, գուցե Ձեզ մոտ հարց մնաց: Մենք համատեղ քննարկումների արդյունքում կստանանք այն կայքը, որը պատկերացրել եք Ձեր բիզնեսի գաղափարների իրականացման համար: Ուրեմն սպասում ենք Ձեր զանգին՝ 055 999 015:
Դե իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ 6 ինտերակտիվ ժամանցային կայքի, որոնք գրավել են ամբողջ աշխարհը, ուրեմն շարունակեք ընթերցանությունը Բրենդոնի բլոգում: