Այժմ մասնագետն իր ոլորտի լիարժեք գիտակ չի կարող համարվել, եթե դրա սահմաններից դուրս այլ ինֆորմացիայի չի տիրապետում: Ուստի անկախ նրանից՝ դուք մարքեթոլոգ եք, թե այլ մասնագետ, ամեն օր կարող եք գործնական միջավայրում հանդիպել արտահայտությունների, որոնց իմաստը չիմանալով, գուցե, վատ զգաք: Ահա՛ մեր բլոգաշարի 7-րդ մասը՝ նվիրված ինտերնետ- մարքեթինգում ամենից հաճախ հանդիպող տերմիններին:
Meta tag (մեթա թեգ)
HTML-թեգ է, որը թույլ է տալիս տեղադրել էջի տեքստային նկարագրությունը: Ցուցադրվում է որոնման արդյունքներում անմիջապես կայքի հղումից հետո:
Microsite (միկրոկայք)
Կարճ բովանդակությամբ փոքրիկ կայք է, որը կապված է կոնկրետ գովազդային արշավի հետ:
Multivariate testing (Բազմակի վարիացիաներով թեստավորում)
А/В թեստի տարբերակ է, երբ էջի վրա փոփոխվում ու թեստավորվում են մեկից ավելի տարրեր (օրինակ՝ միաժամանակ վերնագիրն ու CTA կոճակը):
Null Hypothesis (զրոյական կանխավարկած)
Այն կանխավարկածն է, որը փորձում են ժխտել A/B թեստավորման միջոցով: Կայանում է նրանում, որ ելքային էջի և թեստավորվողի կոնվերսիայի մակարդակը նույնն է, այսինքն՝ իրականացվող փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդի կոնվերսիայի վրա:
Organic traffic (Օրգանական տրաֆիկ)
Որոնողական համակարգերից դեպի կայք այցելուների հոսքն է:
Outbound Links (Ելքային հղումներ)
Այն հղումներն են, որոնք դեպի ուրիշ կայք են տանում:
Personalization (Անձնավորում)
Կոնտենտի համապոատասխանեցումն է այցելուի անձնական տվյալներին, նրա նախասիրություններին ու նախընտրություններին:
Proximity (մոտիկություն)
Ծրագրավորման մեթոդ է, երբ ստեղծվում են իրար նման պարամետրերով 2 և ավելի կայքեր:
Responsive Website Desigh, RWD (Արձագանքող վեբ դիզայն)
Սա կայքի օպտիմալ ցուցադրումն է բոլոր սարքավորումների վրա (համակարգիչ, նոութբուք, պլանշետ, բջջային հեռախոս):
Retargeting (ռեթարգեթինգ)
Մարքեթինգային հնարք է, երբ կոնկրետ կայքը այցելելուց հետո օգտատերը այլ հարթակներում տեսնում է այդ կայքի գովազդը: Այսպիսի գովազդի հնարավորություն տալիս են տարբեր գովազդային հարթակներ: Խոսքը ոչ միայն կայքի, այլև առանձին ապրանքի վրա դրվող գովազդի մասին է: Այսինքն երբ հաճախորդը նայում է կոնկրետ ապրանք ու այն չի գնում, նրան սկսում են «հետևել» այդ ապրանքի նկարով գովազդները:
Revenue per visitor, RPV (մեկ այցելուի եկամուտը)
Միջին եկամտի մակարդակն է, որը կայքը ստանում է յուրաքանչյուր այցելուից: Որոշվում է որոշակի ժամանակահատվածում ստացած եկամուտն այդ հատվածում այցելուների թվի վրա: Սա ինտերնետ խանութների արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներից:
Նոր բան սովորելը հետաքրքիր է, այնպես չէ՞: Եթե ցանկանում եք անընդհատ կատարելագործել ձեր բառապաշարը ու տեղեկացված լինել այս ոլորտից, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այստեղ ու սկսել այս շարքի ուսումնասիրությունն ամենասկզբից:
Իսկ եթե ցանկանում եք զարգացնել ձեր բիզնեսը մասնագետնետի միջոցով, ապա անցնելով այս հղմամբ՝ կարող եք ծանոթանալ Բրենդոնի կողմից առաջարկվող ծառայություններին ու զանգահարել +37455999015 հեռախոսահամարով ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ մեր թիմի հետ քննարկումներ ունենալու համար: