Այժմ մարդիկ վճարումների բավականին մեծ մասը կատարում են անկանխիկ տարբերակով, որն ավելի արագ է, հարմար և հեշտ։ Հայաստանը ևս այդ առաջընթացից անմասն չի մնում. գրեթե բոլոր խանութներում, ռեստորաններում, ժամանցային վայրերում հասանելի են վճարման տարբեր եղանակներ` բանկային քարտի և էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով։ Վերջերս դրանց ավելացավ նաև շատերին հայտնի Apple Pay-ը, որին էլ նվիրված է Բրենդոնի այսօրվա բլոգը։
Ի՞նչ է Apple Pay-ը
Apple Pay-ը համակարգ է, որն ապահովում է <<առանց հպում վճարումներ>>, ինչը նշանակում է, որ վճարումն իրականացվում է` ընդամենը հեռախոսը տերմինալին մոտեցնելով։ Այն մշակվել է դեռևս 2014թ.-ին ԱՄՆ-ում և այս 8 տարիների ընթացքում լայն տարածում է գտել ողջ աշխարհում, իսկ այժմ աշխարհում անկանխիկ գործարքների 5%-ը պատկանում է հենց այս համակարգին։ Այսօր Apple Pay-ը հասանելի է 69 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
Իչպե՞ս օգտվել Apple Pay-ից
Այս ծառայությունը հասանելի է iPhone, iWatch, Mac և iPad սարքավորումների միջոցով, իսկ ավելորդ հավելվածներ բեռնելու կարիք չկա։ Ընդամենը անհրաժեշտ է Wallet ծրագրին կցել դեբետային կամ կրեդիտային քարտը, և ակնթարթային վճարումները պատրաստ են։ Կարելի է վճարումներ կատարել ոչ միայն գործընկեր խանութներում, այլև առցանց` տարբեր կայքերում, հավելվածներում։
Ո՞րն է Apple Pay-ի առավելությունը
Արագ, հեշտ և հարմար լինելուց բացի` Apple Pay-ը ունի մեկ այլ շատ կարևոր առավելություն՝ դա ապահովությունն է։ Այն օգտագործում է միայն սարքավորման անհատական համարը և հատուկ տրանզակցիոն կոդ, ինչի շնորհիվ ձեր անձնական տվյալներն ավելի ապահով են դառնում։ Նույնիսկ կցված բանկային քարտի տվյալները հասանելի չեն գործարքի մյուս կողմին։
Համավարակի պայմաններում մարդիկ խուսափում են ֆիզիկական կոնտակտից և փորձում հնարավորինս քիչ դիպչել հանրային վայրերում տարբեր իրերի։ Apple Pay-ը հրաշալի լուծում է, քանի որ այլևս կարիք չկա վճարային սարքավորումների, դրամապանակի, քարտերի և գումարի դիպչելու. վճարման համար անհրաժեշտ է միայն ձեր հեռախոսը։
Իսկ դուք հասցրե՞լ եք կատարել վճարումներ Apple Pay-ի միջացով, կիսվեք ձեր փորձով և ամենահետաքրքիր նորություններին առաջինը ծանոթանալու համար մնացե՛ք Բրենդոնի բլոգի հետ։ Առաջարկում ենք ընթերցել նաև <<8 կայք, որոնք կօգնեն գումար աշխատել>> բլոգը: