Առաջխաղացում TikTok-ում. ինչպե՞ս հայտնվել rec-ում

Ողջու՜յն, սիրելի՛ հետևորդներ, հիշու՞մ եք մեր պատրաստած «TikTok: Ի՞նչ հավելված է սա» բլոգը. եթե չգիտեք այս հարթակի մասին, անպայման խորհուրդ ենք տալիս նախ ընթերցել  դա, քանի որ այսօր  պատրաստել ենք նյութ այն մասին, թե ինչպես կարող եք առանց ներդրումների արագ առաջխաղացնել ձեր TikTok-ի էջը:

TikTok-ն արագ ընդլայնվող սոցիալական վիդեոցանց է, որտեղ ցանկացած մարդ կարող է շատ արագ գրանցվել ու նկարահանել կամ բեռնել իր ցանկացած ոճի հոլովակները: ՏիկՏոկը օգտատերերին տալիս է անվճար թրաֆիկ, և նրանք իրենց վիդեոների շնորհիվ կարողանում են հավաքել բաժանորդներ ու դառնալ ճանաչված:
Կան մարդիկ, ովքեր առանց լուրջ ջանքերի կարողացել են 2 ամսում հավաքել 50 000-ից ավելի հետևորդ:


Ինչպե՞ս դառնալ հայտնի TikTok-ում
Նախ պետք է հասկանալ՝ ինչ թեմայի շուրջ է լինելու ձեր ալիքը: TikTok-ում ամենասիրված թեմաներն են հումորային, երաժշտական, ստեղծագործական թեմաներով հոլովակները:
Նախ պետք է առաջին օրը բեռնել 10 հոլովակ ձեր թեմայի շուրջ, իսկ հետո օրական կարող եք բավարարվել 1-3 վիդեոհոլովակով: Այս հնարքով մարդիկ կարողանում են մեկ շաբաթում մոտ 3000-5000 հետևորդ ձեռք բերել:

Ինչպե՞ս «ռեկ»՝ recommendations բաժին ընկնել՝
1.    Հետաքրքիր, վառ հագուստ կրել,
2.    Նկարահանումը ցանկալի է անել կոկիկ և լուսավոր ֆոնի վրա,
3.    Վիդեոյի լավ որակ ստանալու համար հարկավոր է նկարահանել գոնե 8 մեգապիքսել տեսախցիկով,
4.    Եթե հոլովակում խոսելու եք, ուշադիր է պետք լինել, որ կողքից աղմուկ չլսվի:
Քանի որ այս հարթակը օրեցօր զարգանում է, մենք անպայման կտեղեկացնենք դրա նոր միտումներից ու գաղտնիքներից: Իսկ դուք կարող եք շարունակել բլոգի ընթերցանությունը՝ ուսումնասիրելով երաժշտության ազդեցությունը վաճառքների ու աշխատանքի արտադրողականության վրա մեր պատրաստած «Երաժշտություն + բիզնես = ?» բլոգում: