
Facebook-ը Messenger-ի համար պատրաստում է թարմացում, որը հնարավորություն կտա օգտատերերին անել մեջբերում նախորդող նամակներից և պատասխանել դրանց չատում:
Մինչ օրս հավելվածը թույլ էր տալիս միայն էմոջիով արձագանքել նախորդող նամակներին, իսկ թարմացումից հետո հաղորդագրությանը հպվելիս կհայտնվի նոր մենյու, որից հնարավոր կլինի ընտրել «Reply» կոճակը: Այս ֆունկցիան հատկապես կիրառելի ու օգտակար է մեծ թվով մասնակիցներ ունեցող խմբային չատերում: Ցիտվող տեքստը կկցվի պատասխան հաղորդագրության վերևի մասում՝ ավելի բարակ տառատեսակով (ինչպես ցուցադրված է նկարում): Այսպիսով, Facebook-ը Messenger-ում ավելացնում է ֆունկցիա, որը բավականին երկար ժամանակ է շատ հաջող կերպով գործում է նրա մրցակիցներ Telegram-ի ու Viber-ի, ինպչպես նաև հենց Facebook-ին պատկանող WhatsApp հավելվածի մոտ:
Ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր Messenger-ում հաղորդագրության խմբագրման ու փոփոխման ֆունկցիայի մասին այն ուղարկելուց հետո: