Արհեստական բանականություն․ անե՞ծք, թե՞ օրհնություն։ Վերջին տարիներին արհեստական բանականությունը (AI կամ ԱԲ) հեղաշրջել է մարքեթինգը՝ նոր հնարավորություններ բացելով ընկերությունների համար՝ օպտիմալացնելու իրենց մարքեթինգային ռազմավարությունները: AI-ի շուկան շարունակում է արագ զարգանալ, և համաշխարհային մակարդակով հարցվածների 94 տոկոսը համաձայնել է, որ այս տեխնոլոգիան կարևոր է իրենց կազմակերպությունների ապագայի համար:
Բովանդակության անհատականացումից մինչև առաջադրանքների ավտոմատացում, AI-ն ունի մարքեթինգային արշավներն ավելի արդյունավետ դարձնելու ներուժ: Այս բլոգում մենք կուսումնասիրենք ԱԲ-ի էական ազդեցությունները մարքեթինգում, և թե ինչպես կարող են ընկերությունները օգտվել արհեստական ինտելեկտի ներդրման փոփոխությունից:
1. Անհատականացում AI-ի միջոցով․ բովանդակության անհատականացումը էական դեր է խաղում մարքեթինգում: AI-ն կարող է օգնել ստեղծել անհատականացված բովանդակություն՝ հիմնվելով օգտատիրոջ հետաքրքրությունների և նախասիրությունների վրա: Այն կարող է օգտագործել ապրանքանիշի հետ նախորդ փոխազդեցությունների տվյալները՝ առաջարկություններ անելու և անհատականացված արշավներ ստեղծելու համար՝ հիմնված յուրաքանչյուր հաճախորդի կարիքների և նախասիրությունների վրա: Սա հանգեցնում է հաճախորդների ներգրավվածության բարձրացման, հաճախորդների ակտիվության ավելացման և հաճախորդների ավելի լավ փորձի:
2. Ապագայի վերաբերյալ տվյալների վերլուծություն AI-ի միջոցով․ տվյալների բարելավված վերլուծությունն արհեստական բանականության միջոցով կարող է էական պատկերացումներ տալ մարքեթինգային արշավի վերաբերյալ։ Շատ տվյալների օրինաչափություններն ու միտումները վերլուծելով մարքեթոլոգները կարող են արժեքավոր պատկերացումներ ստանալ իրենց հաճախորդների վարքագծի վերաբերյալ, կշռադատել միտումներն ու զարգացումները և համապատասխանաբար հարմարեցնել իրենց մարքեթինգային ռազմավարությունները: Հետևաբար սա շատ կարևոր է, քանի որ AI-ի մանրամասն վերլուծությունը կարող է հստակ մրցակցային առավելությամբ ապահովել:
Կիրառելով ԱԲ՝ տվյալների վերլուծությունը կարող է կատարվել ավտոմատացված, իսկ առաջադրանքները, որոնք նախկինում ժամանակատար և կրկնվող էին, կկատարվեն ավելի արագ: Սա խնայում է ոչ միայն ժամանակ, այլև բարձրացնում գործընթացների արդյունավետությունը:
3. Արդյունավետության բարձրացում ավտոմատացման միջոցով․ մեկ այլ ազդեցությունը ներկայացված է առաջադրանքների ավտոմատացման միջոցով: AI-ն, ինչպես նշվեց վերևում, կարող է ավտոմատացնել առաջադրանքները, որոնք սովորաբար պահանջում են շատ ժամանակ և ջանք, ինչպիսիք են հաշվետվությունների ստեղծումը կամ մոնիթորինգի արշավները:
Այս բոլոր գործընթացները արդյունավետ են դառնում ավտոմատացման միջոցով՝ խնայելով մարքեթոլոգների ժամանակն ու թույլ տալով նրանց կենտրոնանալ ռազմավարական խնդիրների վրա: Ի վերջո, ժամանակը նշանակում է փող, և մարքեթինգի բանալին ոչ թե ժամանակ «ծախսելն» է, այլ այն ներդնելը:
4. AI-ի վրա հիմնված գովազդի տեղադրում․ Արհեստական բանականության ճիշտ օգտագործումը կարող է մեծ ազդեցություն ունենալ ապագայում ընկերության գովազդի հաջողության վրա: AI-ի միջոցով կարող եք օպտիմալացնել գովազդի տեղադրումը՝ վերլուծելով օգտատերերի վարքագիծը և ընտրելով գովազդ՝ ելնելով թիրախային լսարանի հետաքրքրություններից և նախասիրություններից: Սա հանգեցնում է ավելի շատ սեղմումների կամ քլիքների, ինչպես նաև մարքեթինգային արշավների բյուջեի ROI-ի ավելացմանը:
5. Հեղափոխություն – հաճախորդների վարքագծի կանխատեսում․ ավելի ու ավելի շատ ընկերություններ հակված են օգտագործել AI՝ հատկապես թվային մարքեթինգում: Սակայն, ներկայումս այս ոլորտում դեռևս կա չօգտագործված մեծ ներուժ: Անշուշտ դա ևս կփոխվի ապագայում, քանի որ շուկայում հաջողությամբ գործունեությունը շարունակելու և մրցակցության մեջ մնալու համար ընկերությունները պետք է դառնան հաճախորդակենտրոն և տվյալների վրա հիմնված: Արհեստական ինտելեկտը կարող է օգնել կանխատեսել հաճախորդի վարքագիծը՝ վերլուծելով նախորդ փոխազդեցությունների և գործարքների տվյալները՝ ավտոմատացնելով դրանք ալգորիթմների միջոցով: Հաճախորդի վարքագիծը կանխատեսելով՝ շուկայավարները կարող են ստեղծել անհատականացված առաջարկներ և համապատասխանաբար հարմարեցնել իրենց մարքեթինգային արշավները՝ ավելի լավ արդյունքների հասնելու համար: Նպատակային մարքեթինգը նշանակում է հաճախորդակենտրոն ռազմավարություն, հետևաբար, որքան ավելի շատ պատկերացում լինի AI-ի միջոցով հասանելի ռեսուրսների օպտիմալ օգտագործման վերաբերյալ, այնքան ավելի հավանական է կայուն բիզնեսի հաջողությունը:
Ընդհանուր առմամբ, AI-ն ունի ներուժ՝ հեղափոխելու մարքեթինգը և օգնել ընկերություններին օպտիմալացնել իրենց մարքեթինգային ռազմավարությունները: Բովանդակության անհատականացումից մինչև առաջադրանքների ավտոմատացում, կան բազմաթիվ եղանակներ, որոնցով AI-ն կարող է բարելավել մարքեթինգը: Ամփոփելով բլոգը՝ AI-ն տալիս է մրցակցային առավելություն և բիզնեսի համար խոստանում է մարքեթինգի հեռանկարային ապագա: Փաստ է նաև այն, որ արհեստական բանականությունը սահմաններ չունի և այսուհետ այն կազդի ոչ միայն մարքեթինգային արշավների կամ բիզնես ոլորտների, այլև մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա։