Apple-ի, Nike-ի և Coca-cola-ի նման հայտնի բրենդների կերպարը ձևավորում է ոչ միայն իրենց արտադրանքը, այլ նաև լոգոն, տառատեսակը, ընտրված գույները և ընկերության ֆիրմային ոճի այլ բաղադրիչներ: Կարևոր է նաև, թե ինչպես են այդ տարրերը օգտագործվում իրական կյանքում, և ինչ արժեքներ են դրանք ներկայացնում: Սա կարգավորվում է ընկերությունների ներքին փաստաթղթերով՝ բրենդբուքի և ուղեցույցի միջոցով:
Ինչու՞ են անհրաժեշտ բրենդբուքը և ուղեցույցը:
Սովորաբար բրենդբուքում նկարագրվում են ընկերության արժեքները, նրա նպատակները, մարքեթինգային ռազմավարությունը և այլ բնութագրեր, որոնցով բրենդը տարբերվում է մյուսներից: Բացի այդ կարևոր ներքին փաստաթուղթ է ուղեցույցը - կանոնագիրքը, տառատեսակը, ֆիրմային գույները, լոգոն:
Այնուամենայնիվ, հաճախ (հատկապես փոքր ընկերություններում) այդ տեխնիկական ատանդարտները ներառված են բրենդբուքի մեջ: Այս դեպքում այն ընդգրկում է ընկերության առաքելությունը և արտացոլում է բրենդի տեսողական բաղադրիչները:
6 հայտնի ընկերությունների բրենդբուքեր և ուղեցույցներ:
NASA: 1976 թվականին NASA-ի աշխատակազմի ուղեցույցը թվարկում է այն կանոնները, որոնց պետք է հետևեն բուկլետների նախագծման ժամանակ՝ խոսելով տիեզերանավերի, բրենդավորված ավտոմեքենաների և տիեզերագնացների հագուստների մասին:
I LOVE NY: Քչերը գիտեն, որ 1977 թվականին Միլտոն Գլազերի կողմից ստեղծված հայտնի լոգոն եղել է զբոսաշրջիկների ներգրավմամբ զբաղվող մի մեծ ընկերության մի մասնիկը: I Love NY-ի բրենդբուքը ստեղծվել է 2008 թվականին ընկերության ստեղծման ժամանակ: Այնտեղ նկարագրվում է ընկերության պատմությունը և նպատակները: Բացի այդ բրենդբուքը պարունակում է տառատեսակներ, լոգոների տարբերակներ, գովազդային պաստառների օրինակներ:
NEXT: 1986 թվականին Սթիվ Ջոբսի խնդրանքով հայտնի դիզայներ Փոլ Ռենդը ստեղծել է Next-ի լոգոն: Որպեսզի պատմի իր սեփական մտածելակերպի և ստեղծած լոգոների մասին, Ռենդը ստեղծեց logo-book: Այնտեղ բացատրում էր, թե ինչպես օգտագործել մշակված լոգոն: Ջոբսն այնքան շատ էր սիրում այս գիրքը, որ այն նվիրում էր որպես հուշանվեր:
COCA-COLA: Coca-Cola-ի բրենդբուքում ներառված է կարճ պատմություն բրենդի մասին և նրա հիմնական արժեքները: Ընկերության փիլիսոփայական հիմքը կյանքի և երջանկության հաճույքն է: Բրենդբուքում ընդգրկված են նաև ընկերության անսովոր լոգոները, օրինակ՝ հիմնադրման 125-ամյակի կամ American Music Awards-ի համար ստեղծված լոգոները: Բացի այդ այն ներառում է բրենդի տեսողական բաղադրիչները, կարգախոսները, արտաքին գովազդի պաստառների նախագծման օրինակներ, բրենդային մեքենաներ և խմիչքի վաճառքի կետեր:
Apple: Ուղեցույցը Apple-ի արտադրանքը վաճառող ընկերությունների համար է: Այնտեղ նկարագրված է, թե ինչպես պետք է լինեն ինտերնետ-խանութները, գովազդային պաստառները, վահանակները և այլ նյութեր կապված Apple ապրանքատեսակի վաճառքի հետ: Բացի այդ, այնտեղ ցույց է տրվում վաճառողների կողմից կատարված սխալները:
McDonaldLand: 1970-ականներին գովազդային ընկերություններում McDonald's-ը սկսվեց նշվել որպես McDonaldLand-ի երևակայական աշխարհ, որտեղ ապրում էր Ռոնալդ Մաքդոնալդը և այլ կերպարներ: McDonaldland Specification Manual-ի հատուկ հրատարակությունը ցույց է տալիս, թե ինչ տեսք պետք է ունենան այս ընկերության բոլոր հերոսները և ինչ գույներ կարելի է օգտագործել գովազդային նյութերում: