Ամեն տարի աշնանը Apple-ի պրեզենտացիան մեծ իրարանցում է առաջացնում հատկապես iPhone-ի սիրահարների համար, և պետք է նշենք, որ քննադատողները ևս այս շրջանում շատ մեծ ակտիվությամբ սպասում են ընկերության թարմացումներին: Այս տարի այդքան պահանջված սմարթֆոնների պրեզենտացիան տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին:
Մասնագետնետն իրականացրել են հետազոտություններ՝ հասկանալու համար, թե ԱՊՀ երկրներում որ սմարթֆոններն են ամենաճանաչվածը և երբ է ամենաճիշտը դրանք գնելը, որպեսզի խուսափեք ուռճացված գներից և միաժամանակ չգնեք հնացած մոդելներ:
Ինչպես գիտեք՝ նոր մոդելի վաճառքների մեկնարկից հետո վերավաճառողները սահմանում են անիրական գներ, որոնք սկզբում արագ են նվազում, այնուհետև գնի անկման տեմպը դանդաղում է: Գարնան սկզբից սկսած՝ գնային փոփոխությունները լինելու են խիստ աննշան, ուստի ինչպես նշում են մասնագետները՝ iPhone-ի նոր մոդելը ձեռնտու է գնել փետրվար կամ մարտ ամիսներին: Այդ պահի դրությամբ և՛ գինը բավականին մատչելի դարձած կլինի, և՛ նոր մոդելի թողարկմանը կմնա կես տարի:
Ընկերութունը ներկայացրեց 4 տաբեր գնային կատեգորիաներում գտնվող տարբեր չափերի մոդելների մասին՝
• iPhone 12 (6,1 դյույմ անկյունագիծ)
• iPhone 12 mini (5,4 դյույմ անկյունագիծ)
• iPhone 12 Pro (6,1 դյույմ անկյունագիծ)
• iPhone 12 Pro Max (6,5 դյույմ անկյունագիծ)
Ըստ Я.Маркет-ի՝ մեր տարածաշրջանում ամենահաճախ օգտագործվող սմարթֆոնները հետևյալն են՝
1. Xiaomi սմարթֆոն են ընտրում իրենց հեռախոսը փոխողների մոտ 28%-ը
2. Samsung են ընտրում նրանց 22%-ը
3. iPhone են ընտրում նոր հեռախոս գնողների 18%-ը
Այս տարվա ընթացքում Apple-ի ամենատարածված մոդելը դարձավ iPhone 11-ը, ընդ որում՝ ամենից շատ ընտրվել են 64, իսկ երկրորդ տեղում՝ 128 գեգաբայթ հիշողությամբ 11-երը: Apple-ի երկրորդ ամենատարածված մոդելը iPhone Xr-ն է, իսկ երրորդը՝ iPhone 11 Pro-ն:
Դե ինչ, մինչ նոր մոդելները կհայտնվեն վաճառքում, առաջարկում ենք հարստացնեք մարքեթինգի մասին Ձեր գիտելիքները Բրենդոնի բլոգի միջոցով՝ ընթերցելով մեր ամենահետաքրքիր նյութերից մեկը՝ «Հայտնի մարքեթինգային ձախողումներ»: