Facebook-ը մի շարք օգտատերերի համար միայն շփման և նկարներ տեղադրելու հարթակ է, սակայն իրականում այն լուրջ ներդրումներ է անում՝ շարունաբար բարելավելու համար բիզնեսի զարգացմանն ուղղված գործիքակազմը:
Անգամ տարիներ շարունակ Ֆեյսբուքից օգտվող մարդիկ շատ հաճախ լիարժեք չեն տիրապետում այս հարթակի հնարավորություններին: Այսօրվա թարմացումը վերաբերում է վիճակագրության ուսումնասիրության համար նախատեսված հատվածին՝ Facebook Analytics-ին: Շատերն այս գործիքի կարիքը չեն ունեցել, քանի որ հաճախ բավարար է Insights-ում արտացոլվող տեղեկատեվությունը:
Այժմ Ֆեյսբուքը հայտնում է, որ պատրաստվում է դադարեցնել այս ծառայության սպասարկումը: Բայց իհարկե փոխարենն առաջարկվում է կիրառել հետևյալ այլընտրանքները:
• Ads Manager – թույլ է տալիս կազմել ու հետևել արշավների, հայտարարության խմբերի և առանձին հայտարարությունների ընթացքին, ստուգել դրանց արդյունքայնությանը:
• Events Manager – այստեղով կարողանում ենք կարգավորել բիզնեսի համար նախատեսված այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Facebook պիքսելը և API Conversions-ը: Շնորհիվ Ֆեյսբուքի այս հատվածի՝ կարողանում ենք տեղեկանալ, թե ինչ գործողություններ են կատարվում կայքում, հավելվածում և անգամ օֆլայն վաճառակետերում:
• Facebook Business Suite – այս գործիքի օգնությամբ կարող եք կառավարել ընկերության հաշիվները Facebook-ում և Instagram-ում: Այստեղ կարող եք ծանոթանալ նաև լսարանի, կոնտենտի և միտումների վերաբերյալ մանրամասն վիճակագրությանը:
Facebook Analytics-ը ոչ ոքի հասանելի չի լինի 2021 թվականի հունիսի 30-ից: Մինչ այդ պահը հնարավոր կլինի հաշվետվություններին ծանոթանալ, բեռնել դրանք և ուսումնասիրել վիճակագրությանը: CSV ֆորմատով Facebook Analytics-ի ֆայլը համակարգչի մեջ բեռնելու համար պարզապես հարկավոր է դիագրամի կամ աղյուսակի վերին աջ անկյունում գտնվող սլաքին սեղմել:
Դե ինչ, այլընտրանքները շատ են՝ տեղեկանալու համար, թե ինչպես է աշխատում Ձեր էջը և ինչպես կարելի է բարելավել դրա աշխատանքը: Մնում է միայն ծանոթանալ այս հարթակի ընձեռած հնարավորություններին, ինչի համար էլ ստեղծվել է Բրենդոնի բլոգը: Մեր ընթերցողներին խորհուրդ ենք տալիս նաև ծանոթանալ մեր նախորդ նյութերից մեկին՝ «Օրգանիկ առաջխաղացում Instagram-ում. դեռևս հնարավո՞ր է»:
Դե իսկ ովքեր հետաքրքրված են պրոֆեսիոնալ SMM ծառայությություններով, Բրենդոնի թիմը հրավիրում է համագործակցության: Եթե ցանկանում եք սոցցանցերում առաջխաղացնել Ձեր բիզնեսը, մենս սպասում ենք հետաքրքիր մարտահրավերների: Փաթեթներին ծանոթանալու համար կապ հաստատեք մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով: