Facebook-ի Ads Manager-ում հայտնվել են նոր գործիքներ
Facebook-ի ծրագրավորողները նոր հնարավորություններ են ավելացրել Ads Manager հավելվածում, որը նախատեսված է բջջային սարքերի գովազդային արշավների ստեղծման և գործարկման համար: Հավելվածը թողարկվել էր 2015թ.-ին, սակայն միայն հիմա է նրանում հայտնվել բազային ֆունկցիոնալություն նկարների հետ աշխատելու համար:

Հիմա օգտվողներին հասանելի են հետևյալ հնարավորությունները.
- Ներկառուցված տեքստեր: Հնարավորություն ավելացնել տեքստային նկարագրություններ ուղիղ նկարի հայտարարության վրա, ինչպես նաև փոխել դրանց դասավորությունը, թափանցիկությունը և տառատեսակը:
- Տեքստի երկարության ստուգում: Ավելացված տեքստային տարրերը ավտոմատ կերպով կստուգվեն Facebook-ում գովազդելու ուղեցույցներին համապատասխանելու համար, իսկ օգտվողները կստանան ծանուցումներ տեքստը կրճատելու կամ ընդլայնելու համար:
- Նկարների փոքրացում: Բազային հնարավորություն գովազդում օգտագործվող նկարի չափերի օպտիմալացման համար:
- Ձևանմուշներ: Նախապես տեղադրված և հատուկ ձևանմուշներ, որոնք ավտոմատացնում են գովազդների ստեղծումը:
- Ստիկերներ, ֆորմաներ, լոգոներ:
- Գունային ֆիլտրեր: