Facebook-ը հայտնում է գաղտնիության պահպանման նոր ֆունկցիաների մասին

Հունվարի 28-ը նաև անձնական տվյալների պաշտպանության օրն էր, ուստի  Facebook-ը հայտնեց նոր ֆունկցիաների գործարկման մասին, որոնք թույլ կտան օգետատերերին ավելի լավ վերահսկել կոնֆիդենցիալությունը:

Դե ինչ, ծանոթանանք թարմացումներին:
•    Հիշեցում կոնֆիդենցիալության կարգավորումների մասին
Մի քանի շաբաթվա ընթացքում սոցկայքը կսկսի ցուցադրել հաշվի կոնֆիդենցիալությանն ուղղված հիշեցումներ՝ «Проверка конфиденциальности» կամ «Privacy Checkup», որտեղ օգտատերերը կտեսնեն համապատասխան կարգավորումները և անհրաժեշտության դեպքում կկարողանան կատարել փոփոխություններ: 

•    Facebook-ից դուրս ակտիվությունների ավելի մեծ վերահսկողություն 
«Ձեր գործողությունները Facebook-ից դուրս» բաժնում («Ваши действия вне Facebook» կամ «Off-Facebook Activity») օգտատերերին հասանելի կլինի ամբողջ աշխարհով մեկ: Այստեղ հնարավոր է տեսնել, թե որ ընկերությունները, հավելվածներն ու կայքերն են կիսվում Facebook-ի հետ տեղեկատվությամբ այն մասին, թե ինչ արտադրանք են մարդիկ փնտրում իրենց սերվիսի միջոցով: Այս տեղեկատվությունը Ֆեյսբուքն օգտագործում է ռելեվանտ հայտարարությունների ցուցադրման նպատակով: Ցանկության դեպքում օգտատերը կարող է ջնջել այս տվյալները:


•    Զգուշացում այլ ծառայությունների կողմից պրոֆիլի օգտագործման մասին
Օգտատերերը կարողանում են մտնել այլ սերվիսներ իրենց ֆեյսբուքյան էջի միջոցով: Որպեսզի նրանց համար ավելի հեշտ լինի հասկանալը, թե ինչ հավելվածներում ու կայքերում են իրենք կիսվում անձնական տվյալներով, սոցկայքը կսկսի ուղարկել ծանուցումներ այլ սերվիսների կողմից մուտքի տվյալների օգտագործման վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում այս կարգավորումներում ևս հնարավոր է փոփոխություններ իրականացնել: 


Հիշեցնենք, որ Ֆեյսբուքը պատրաստել է թարմացում իր օգտատերերի համար արդեն մոտ 1 ամսից. ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Ավելի մոդեռն Facebook 2020-ի գարնանը» բլոգում: 
Իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առաջ մղել իրենց բիզնես էջերը սոցկայքերում, Բրենդոնն առաջարկում է իր SMM ծառայությունները: Սոցկայքերում Ձեր բիզնեսի դեմքը ճիշտ կազմված և արդյունավետ կերպով վարվող էջն է: Վստահե՛ք մեր պրոֆեսիոնալ թիմին Ձեր բիզնես էջերը, եթե ցանկանում եք քայլել բիզնես աշխարհին համընթաց:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով ստորև նշված հղումներով՝