Որևէ որոշում կայացնելիս երբևէ փորձե՞լ եք ճշտել, թե ինչ են այդ մասին գրում համացանցում կամ ինչպես են վիդեոբլոգերները տեսախցիկի առջև ներկայացնում Ձեզ հետաքրքրող ապրանքը կամ ծառայությունը: Թե որքանով են համացանցում գրված review-ներից օգտվում սպառողները, փորձել է պարզել ռուսական AliExpress-ը և Data Insight-ը: Ուսումնասիրությունների արդյունքում ստացվել է շատ հետաքրքիր պատկեր. պարզվում է, որ 10 առցանց պատվերից 9-ի վերաբերյալ որոշումը ընդունվում է՝ հիմնվելով հենց այլ մարդկանց կարծիքների և խորհուրդների վրա:
Ուսումնասիրության արդյունքում ստացվել են հետևյալ առանցքային հետևությունները՝
• Օնլայն գնումներ կատարողների 99%-ը կարդում է համացանցում գրված կարծիքներն ու խորհուրդները:
• Օնլայն գնումներ կատարած մարդկանց 67%-ը գրում է review-ներ:
• Մարդկանց 38%-ը հակված է թողնել մեկնաբանություն վատորակ ապրանքի վերաբերյալ, իսկ 44%-ը՝ լավորակի: Այսինքն՝ մարդիկ ավելի հակված են հայտնել դրական կարծիքը:
• Օգտատերերի 43%-ի մեկնաբանություններ գրելու գլխավոր խթանն այն է, որ նրանք ցանկանում են իրենց կարծիքով կիսվել, 31%-ը ձգտում է բոնուս ստանալ վաճառողի կողմից, իսկ 24%-ը review է թողնում որոշակի գումարի դիմաց:
• Այն օգտատերերը, որոնք երբեք review չեն թողնում, հակված չեն նաև կարդալու այլ մարդկանց գրածները:
• Մարդիկ review-ներին ամենաշատ ուշադրությունը դարձնում են հետևյալ բաժիններից գնում կատարելիս՝
Սպորտային ապրանքներ (98%)
Էլեկտրոտեխնիկա (94%)
Մանկական ապրանքներ (92%)
Կոսմետիկա և օծանելիքներ (91%)
Ապրանքներ տան համար (88%)
Հագուստ և կոշիկ (85%)
• Օգտատերերի 65%-ը կարդում է կարծիքներ՝ հասկանալու համար, թե որքանով է իրեն համապատասխանում ապրանքը, 44%-ը՝ պարզելու համար, թե որքանով է ապրանքի նկարագրությունը համապատասխանում իրականությանը և 34%-ը՝ տեսնելու ավելի շատ նկարներ տվյալ ապրանքից:
• Հարցվածների 54%-ի համար այլ օգտատերերի թողած կարծիքը վստահելի է, եթե գրվածքը մանրամասն է, 40%-ի համար՝ եթե ունի նկար, 35%-ի համար՝ եթե նմանատիպ այլ կարծիքներ էլ կան այլ օգտատերերի կողմից:
Իսկ Դուք կիսվու՞մ եք Ձեր կարծիքով կամ կարդու՞մ եք այլ կարծիքներ, երբ ցանկանում եք գնման որոշում կայացնել: Եթե դեռ չեք զգացել՝ որքանով կարող է օգտակար լինել Ձեզնից 1-2 րոպե խլող մեկնաբանությունը այլ օգտատերերի համար, անպայման սկսե՛ք ինքներդ էլ ինֆորմացիա քաղել review-ներից:
Իսկ եթե ինքներդ բիզնես-էջի ղեկավար եք, ապա հաճախակի հանդիպում եք օգտատերերի մեկնաբանություններին, և նրանց ճիշտ ժամանակին ճիշտ տեքստով պատասխանելը դառնում է արդյունավետ հետադարձ կապի առանցքային մասը, ուստի մենք ունենք հատուկ նյութ՝ պատրաստված հենց Ձեզ համար ՝ «Ինչպե՞ս պատասխանել հաճախորդներին: 5 խորհուրդ Facebook-ից»:
Ինքներդ Ձեր բիզնես էջով զբաղվելու ժամանակ չունե՞ք, սակայն ցանկանում եք, որ այն հետ չմնա՞ մրցակիցներից, անպայման վստահե՛ք պրոֆեսիոնալներին Ձեր բրենդի SMM առաջխաղացումը: Բրենդոնի SMM թիմն անհամբեր սպասում է Ձեր մարտահրավերներին: Քննարկում ունենալու համար զանգահարե՛ք մեզ 055 999 015 հեռախոսահամարով: