Բոլորն էլ ցանկանում են այնպիսի պահի հրապարակում անել, որ ներգրավեն հնարավորինս շատ օգտատերեր: Չնայած վիճակագրությունը ստուգող բազմաթիվ գործիքների ու ցուցանիշների առկայությանը՝ մարդկանց մի մասը շարունակում է անել դա ինտուիտիվ մակարդակով: Ինչպես հայտարարվում է՝ Facebook-ում թեստավորվում է պլանավորվող հրապարակումների համար առաջարկվող լավագույն ժամանակի ֆունկցիան:
Շնորհիվ այս թարմացման՝ էջերի ադմինիստրատորները կկարողանան գրավել իրենց լսարանին հենց այն պահին, երբ նրանք ամենաակտիվն են:
Ինչպես երևում է սքրինշոթից՝ նոր ֆունկցիան պարունակում է խորհրդատվություն այն մասին, թե երբ է պետք հրապարակում անել ամենաբարձր ներգրավվածությունը ստանալու համար: Առաջարկվող ժամանակը հիմնված է օգտատերերի նախորդ շաբաթվա ակտիվության մասին վիճակագրական տվյալների վրա:
Թե երբ այս ֆունկցիան հասանելի կլինի Ֆեյսբուքում էջ վարողների համար, դեռևս հայտնի չէ, սակայն այն, որ արդեն իսկ անց է կացվում թեստավորում, բավականին խոստումնալից է: Նմանատիպ ֆունկցիա առաջարկում են տարբեր հարթակներ, սակայն քանի որ սա օգտագործում է Ֆեյսբուքի ներքին տվյալներն ու հրապարակումը անում է Ֆեյսբուքի ներքին գործիքներով, ապա ակնհայտ է, որ ավելի նախընտրելի է ցանկացած այլ արտաքին հարթակից: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս շարունակել ընթերցանությունը «Facebook-ը գործարկել է Instagram-ում հրապարակումների պլանավորման գործիքը» բլոգով:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոնը զբաղվում է սոցիալական կայքերում բիզնեսի առաջխաղացմամբ, ու եթե ցանկանում եք հենց այս ասպարեզում զարգացնել Ձեր բիզնեսը, անպայման դիմե՛ք մեզ՝ զանգահարելով 055 999 015: