Երեկ՝ հուլիսի 3-ին, այս 3 սոցիալական կայքերի օգտատերերը հայտնել են ծառայությունների աշխատանքի խափանման մասին, ու դա տևել է այնքան երկար, որ համացանցում նույնիսկ հասցրել են զվարճալի մեմեր հայտնվել այդ թեմայով: Downdetector-ը, որը լուծում է ինտերնետ-ռեսուրսների աշխատանքում ի հայտ եկած խնդիրները, հաստատել է այս տեղեկատվությունը:
WhatsApp, Instagram և Facebook հարթակները սկսել են վատ աշխատել ոչ միայն մեզ մոտ, այլև Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու եվրոպական մի շարք երկրներում մոտ ժամը 19:00-ից սկսած՝ ժամեր շարունակ լրահոսի, սթորիների ու նամակագրության բաժիններում հանդիպել են անսարքություններ: WhatsApp-ի օգտատերերի 90%-ից ավելին չեն կարողացել միանալ սերվերին, 6%-ի մոտ կայքը լիարժեք չի երևացել, իսկ 1%-ը բողոքել է մուտքի խնդիրներից:
Instagram-ի օգտատերերի 80%-ը խնդիր է ունեցել բեռնման գործընթացի հետ, 9%-ը՝ կայք մտնելու, 17%-ը՝ սոցկայքի իրենց հաշիվ մուտք գործելու հետ:
Առաջացած խնդրի ամենամեծ պատճառը տվյալների կենտրոնի աշխատանքի հանկարծակի դադարն է եղել: Ամենից հաճախ այս պրոբլեմներն առաջանում են սարքավորումների ու ծրագրերի բնականոն աշխատանքի խաթարման, վիրուսային և DDoS հարձակումների պատճառով: Կան մասնագետներ, որոնք այս ընկերություններին խորհուրդ են տալիս ստեղծել ռեզերվային կրկնօրինակման հարթակ կամ օգտվել Cloud-ներից, որոնք կկայունացնեն տեղի ունեցող տատանումները:
Այսքանն այսօրվա համար, իսկ մենք հիշեցնենք, որ Ֆեյսբուքը զբաղված է միլիարդավոր ֆեյք էջերի ջնջմամբ: Առավել մասրամասն՝ այստեղ: