Մեր օրերում քչերն են, որ դեռևս չեն օգտվում կամ գոնե չեն լսել Instagram-ի մասին: Ոմանք այն օգտագործում են այլ մարդկանց հետևելու համար, ոմանք էլ՝ ակտիվ տեղադրում նկարներ, վարում ժամանցային կամ բիզնես էջեր:
Նույնիսկ Հայաստանում արդեն կան օգտատերեր, որոնք ժամանակի ընթացքում հավաքել են տասնյակ, հարյուր հազարավոր հետևորդներ և Instagram-ը դարձրել իրենց կյանքի հիմնական մասն ու աշխատանքը: Այստեղ էլ արդեն աստիճանաբար զարգանում է Influencer ասվածը, և ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր որոշակի ազդեցություն ունեն իրենց թիրախային լսարանի վրա:
Ովքե՞ր են Instagram-յան influencer-ները: Նրանք այն օգտատերերն են, ովքեր ունեն հաստատված վստահություն իրենց հետևորդների շրջանում և դրա հաշվին կարող են համոզել կամ դրդել նրանց գնել այս կամ այն ապրանքը կամ նույնիսկ հետևել նրանց թելադրած ապրելակերպին: Նրանք կարող ն ուղղակի կամ անուղղակի ձևով գովազդել որոշակի ապրանք, ծառայություն կամ էջ՝ տեղադրելով այն իրենց էջում, օգտագործելով համապատասխան հեշթեգեր կամ պարզապես խոսելով դրա մասին:
Իսկ թե ինչ մասշտաբների կարող է հասնել նմանատիպ եկամուտը, փորձել է բացահայտել Մեծ Բրիտանիայում հիմնված Hooper ընկերությունը, որը զբաղվում է Instagram-յան մարքեթինգով և կատարում վերլուծություններ: Ըստ ստացված տվյալների 2018թ. ամենաբարձր վարձատրվող աստղերի թոփ հնգյակը գլխավորում է Քայլի Ջենները, որի էջում մեկ գովազդային հրապարակումն արժե 1,000,000$՝ չնայած այն հանգամանքի, որ ցուցակում իրեն զիջող այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Սելենա Գոմեսը, Կրիշտիանու Ռոնալդուն, Քիմ Քարդաշյանը և Բեյոնսեն, ունեն ավելի շատ հետևորդներ:
Այսօրվա բլոգի համար նախատեսել էինք այսքանը: Եթե հետաքրքրված եք Ինստագրամով և ցանկանում եք հետևել ամբողջ աշխարհքում ճանաչում գտած կրեատիվ ու օրիգինալ էջերի, անպայման խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ ևս և ընթերցել մեր պատրաստած «7 անչափ հետաքրքիր Instagram-յան էջ» նյութը: